Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մինչեւ մենք երկրում չփոխենք իշխանությունը, ՏԻՄ ընտրություններին իմաստ չունի մասնակցել». «Ժողովուրդ»

Մարտ 02,2016 12:04

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

– Պարոն Զուրաբյան, ապրիլի 17-ին ՀՀ տարբեր մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Արդյո՞ք ՀԱԿ-ը թեկնածուներ կառաջադրի այդ ընտրություններում։

– Մենք հասկանում ենք, որ ամենամեծ իմաստն ունի մասնակցել նախագահական ընտրություններին, որովհետեւ այդ ժամանակ ժողովուրդը, այնուամենայնիվ, ինչ-որ շանս տեսնում է եւ գնում է լուրջ պայքարի։ Երկրորդ նշանակությունն ուներ Ազգային ժողովի ընտրությունները։ Մինչեւ մենք երկրում չփոխենք իշխանությունը, ՏԻՄ ընտրություններին իմաստ չունի մասնակցել, որովհետեւ ակնհայտ է, որ ժողովուրդը չի գնա ռիսկի եւ աջակցի ընդդիմությանը, քանզի գիտի, որ դրա համար հետո հալածվելու է, գիտի, որ իշխանությունները հետո պրոբլեմ են ստեղծելու ընդդիմադիր համայնքի կամ նրա ընդդիմադիր ղեկավարի համար։

Բայց հիմա կարծես ինչ-որ պլան կա, որով ցանկանում են վերանայել ընտրական օրենսգիրքը եւ համայնքներում մտցնել կուսակցական սկզբունքը։ Տեսնենք նոր ԸՕ-ն ինչ կանոններ է սահմանել քաղաքական պայքարի համար, այդ ժամանակ միգուցե իմաստ լինի ակտիվորեն մասնակցելու արդեն կուսակցական սկզբունքով անցկացվող ՏԻՄ ընտրություններին։

Առավել եւս, որ դա բերում է մեզ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, եւ շատ կարեւոր է, որ քաղաքական ուժը ակտիվ լինի նաեւ տեղական մակարդակով։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031