Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որքան մարդու «սորտը» բարձր է, այնքան նա իրավունք կունենա վիրավորել եւ հայհոյել. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 02,2016 11:54

Երեկ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողներին բացատրել է, թե ինչու Շուշան Պետրոսյանի արտահայտությունր չի կարելի սպառնալիք ընդունել, եւ նա չի խախտել հանձնաժողովի համապատասխան կետը։ Բացատրությունը սպանիչ է. հաշվի է առնվել այն հանգամանքը, թե այդ խոսքերի հեղինակն ով է, ինչ կերպար է. «Ո՞վ է այդ մարդը. մշակույթի ներկայացուցիչ, վաստակավոր գործիչ եւ իր արժեհամակարգով բոլորովին այլ համակարգի տեր մարդ»։

Հիմա մեր ամբողջ օրենսդրությունը պետք է փոխել, պետք է մարդկանց տեսակավորել, վարկանիշային աղյուսակ կազմել, եւ օրենքը կիրառելիս հաշվի առնել այդ վարկանիշները։ Որքան մարդու «սորտը» բարձր է, այնքան նա իրավունք կունենա վիրավորել եւ հայհոյել։ Որքան ցածր վարկանիշ ունի, այնքան պատիժը պետք է խիստ լինի։

2-3 տարի առաջ Հնդկաստանում մի զավեշտական դեպք էր տեղի ունեցել։ Մի հնդիկ իր բջջային հեռախոսով սխալմամբ ուրիշին էր զանգել։ Այդ ուրիշն էլ ավելի բարձր կաստայի ներկայացուցիչ էր եղել։ Հավաքվել, եկել եւ այդ խեղճ հնդիկին դաժանաբար ծեծել էին, քանի որ վերջինս՝ թեկուզ ոչ միտումնավոր, խոսել էր ավելի բարձր կաստայի ներկայացուցչի հետ, ինչը ահավոր «զապադլո» է բարձր կաստայի համար։

Հիմա մեզ մոտ կարծես թե նմանատիպ կաստաներ են ձեւավորվում։ Շուշան Պետրոսյանը, որքան հասկացանք, այսուհետ հանդիսանում է ամենաբարձր՝ իշխանական կաստայի ներկայացուցիչ, որը կարող է հայհոյել, վիրավորել, սպառնալ ցածր կաստայի կամ ռամիկ ժողովրդի ներկայացուցիչներին։ Մանավանդ որ ինքը բոլորովին այլ արժեհամակարգի տեր մարդ է։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031