Ստամբուլի նահանգապետարանից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը ընդունել է Թուրքիայի փոքրամասնությունների կրոնական առաջնորդներին։ Հանդիպման մասին մանրամասներ է հաղորդում թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Տարբեր կրոնական առաջնորդների շարքերում են եղել նաև Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հունաց տիեզերական պատրիարք Դիմիտրի Բարդուղիմեոսը։
Հանդիպման ժամանակ նահանգապետը գոհունակությամբ նշել է, որ Ստամբուլն այն հին քաղաքներից է, որտեղ խաչվում են բազմաթիվ կրոններ։ Շահինը նշել է նաև, որ Ստամբուլում իշխում է հանդուրժողականությունն ու եղբայրությունը և տարբեր կրոնի ներկայացուցիչները ապրում են խաղաղության մթնոլորտում։