Հարցերին պատասխանում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ։
-ՀԱԿ-ը հանդես է եկել ԸՕ բարեփոխման միասնական «ընդդիմադիր» պլատֆորմ մշակելու նախաձեռնությամբ՝ շեշտ դնելով ընտրական գործընթացի հանդեպ վստահության ամրապնդման հիմնական 4 կետերի վրա. ընտրացուցակները մեռած հոգիներից եւ դրսում գտնվող պոտենցիալ «չընտրողներից» մաքրելու վրացական փորձի տեղայնացում, ընտրական ողջ գործընթացի տեսանկարահանում բոլոր ընտրատեղամասերում, մատների թանաքոտում եւ ընտրողի անձի իդենտիֆիկացում էլեկտրոնային տարբերակով։ Այս մոտեցումները ձեզ համար ընդունելի՞ են։
-Ընտրողների էլեկտրոնային գրանցումը ինքնին անիմաստ է դարձնում մատների թանաքոտման պահանջը։ Էլեկտրոնային գրանցում՝ նշանակում է քվեարկության ներկայացած անձի նույնականացում էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ուրիշի անձնագրով քվեարկելու, կրկնակի կամ բազմակի քվեարկությունների վերաբերյալ խոսակցություններից եւ արատավոր այլ երեւույթներից։
Մատների թանաքոտման նպատակն է թույլ չտալ, որ մարդը տարբեր տեղամասերում քվեարկի, իսկ էլեկտրոնային գրանցումը արդեն իսկ բացառում է այդ հնարավորությունը։ Եթե մարդը արդեն իրացրել է իր ընտրելու իրավունքը եւ փորձում է երկրորդ անգամ քվեարկել, միանգամից էկրանին վառվում է կարմիր լույսը, եւ բոլորի համար տեսանելի է դառնում, որ անձը քվեարկելու իրավունք չունի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Կարդացեք նաև
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում