Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որն է Գագիկ Խաչատրյանին «սուպերնախարարի» կարգավիճակից զրկելու պատճառը. «Ժողովուրդ»

Մարտ 02,2016 11:43

Երեկ Սերժ Սարգսյանը հերթական կառուցվածքային փոփոխությունն է կատարել ՀՀ կառավարության կազմում։ Նրա հրամանագրով ֆինանսների նախարարությունից առանձնացվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն։ Եթե ՏԿԱԻ նախարարության բաժանումը հիմնավորվեց քաղաքական նպատակահարմարությամբ, ինչն արժանացավ բուռն քննադատության, ապա այս դեպքում ընդհանրապես որեւէ ընկալելի պատճառաբանություն դժվար է պատկերացնել, բացի, իհարկե, զուտ անձնական դրդապատճառներից։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը միավորվեց ֆինանսների նախարարությանը 2014թ. մայիսին։ Եվ այն ժամանակ, ինչպես եւ ՏԿԱԻՆ-ի դեպքում, վերստին հայտարարություններ հնչեցին, թե այդ միավորմամբ կբարձրանա ընդհանուր ոլորտի համակարգման արդյունավետությունը եւ այլն, եւ այլն։ Սակայն դեռ այն ժամանակ շատերի համար պարզ էր, որ այդ երկու կառույցների միավորմամբ Գագիկ Խաչատրյանը վերածվում է «սուպերնախարարի»՝ «սուպերլիազորություններով», եւ դա Սերժ Սարգսյանի հետ կոնկրետ քաղաքական պայմանավորվածության արդյունք է, որը ոչ մի կապ չունի աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ։

Ներկայումս հայտնի չէ, թե որն է Գագիկ Խաչատրյանին «սուպերնախարարի» կարգավիճակից զրկելու պատճառը, սակայն մի բան ակնհայտ է. նման հաճախականությամբ իրականացվող կառուցվածքային փոփոխությունները խոսում են պետական կառավարման համակարգի նկատմամբ ծայրաստիճան անլուրջ վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում, ի դեպ, տուժում են ոչ միայն տարին մեկ միավորվող ապա տարանջատվող գերատեսչությունների աշխատակիցները, այլեւ այդ գերատեսչությունների կանոնակարգման ոլորտները։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031