Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ վարորդը՝ պատժախցում. «Հայկական ժամանակ»

Մարտ 02,2016 11:15

Մոսկվայի Տրոիցկի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը արդեն 3 օր է, գտնվում է պատժախցում։

Այս մասին, երեկ ասաց Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, այս պահին  ի՞նչ նորություն  ունեք Հրաչյա Հարությունյանից։

– Նա այս պահին փակված վիճակի մեջ է։ Այդ մարդիկ (նկատի ունի ՔԿ հիմնարկի աշխատակիցները.–Տ.Խ.) Հրաչյա Հարությունյանին տարել են մենախուց՝ մի խոնավ ու մութ սենյակ, որտեղ պահելու են 15 օր։ Նախատեսված չէր իրեն  մենախուց  տեղափոխելը, էսօր 3-րդ օրն է լրանում։

– Իսկ տեղյա՞կ եք, թե ինչ պատճառով են պատժախուց տեղափոխել։

– Տեղափոխել են նրա համար, որ Հրաչյա Հարությունյանը առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ողնաշարի գրիժա ունի, չի կարողանում աշխատել, իրեն ասում են, որ դու սիմուլյանտ ես։ Չեն էլ տանում ստուգեն, հետազոտեն, որ համոզվեն, որ Հրաչյան ճիշտ է ասում՝ ցավեր ունի, չի կարողանում աշխատել։ Հիմա դրա համար էլ տարել են պատժախուց։

Իր նկատմամբ սա ես որպես ճնշում եմ որակում, եւ դա այնքան կշարունակվի, մինչեւ որ, չգիտեմ…

Մեր հանրապետության ղեկավարները չեն ուզում, որ Հրաչյա Հարությունյանին  բերեն  Հայաստան, որովհետեւ նա ադրբեջանցի չի, նա հայ է, նա իրավունք ունի էնտեղ մահանա։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031