Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նույնասեռականների դեմ հանդես եկած փաստաբանի դեմ հարուցվել է կարգապահական վարույթ

Մարտ 02,2016 11:01

Քննության առնելով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի 22.02.2016թ.-ի դիմումը փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ վարույթ հարուցելու մասին՝ ՀՀ Փաստաբանների Պալատը որոշել է.

Փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ,

Նշված կարգապահական վարույթով դիմող ճանաչել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին:

Սույն որոշումը հրապարակել Պալատի կայքում:

Փաստաբանների Պալատի որոշումը հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Հ.Գ. Փաստաբանների Պալատի որոշման մեջ տեղ գտած որոշ արտահայտությունների և արծարծված ապատեղեկատվության վերաբերյալ հանդես կգանք առանձին մեկնաբանությամբ և հայտարարությամբ՝ հիմք ընդունելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին ներպետական և միջազգային օրենքները ու այլ իրավական ակտերը:

Աղբյուրը՝ ՀՀ Փաստաբանների Պալատի կայքէջ:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի փետրվարի 23-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ԴԻՄՈՒՄ է ուղարկել ՀՀ Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ հետևյալի պահանջով՝

«…սույն թվականի փետրվարի 19-ին «A-TV» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Կիասաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հյուրը «Գալիկյան» փաստաբանական ընկերության տնօրեն՝ փաստաբան Գարիկ Գալիկյանն էր: Տվյալ հեռուստաեթերի ժամանակ քննարկվում էր ՀՀ քաղաքացի Էդգար Կարապետյանի աշխատանքի չընդունվելու հանգամանքը՝ պայմանավորված նրա սեռական կողմնորոշմամբ, որտեղ որպես փորձագետ իր մասնակցությունն էր ապահովել փաստաբան Գարիկ Գալիկյանը: Իր տեսակետը հայտնելու ժամանակ նա հանդես է եկել հրապարակային վիրավորական արտահայտություններով և փաստաբանին ոչ հարիր բառապաշարով, որի ընթացքում նա մասնավորապես ասել է. «…ես պայքարել եմ իրանց դե, պայքարում եմ ու պայքարելու եմ: Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո… դուք գիտեք իրա նմանների պատճառով բերդերում էսօր ինչքան մարդ ա փթում… այո, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ: կարող եք իմ վրա քրեական գործ հարուցել… ինչ ուզում եք, արեք»: Փաստաբան Գալիկյանի կողմից հնչեցված արտահայտությունները վերբերվում էին հաղորդման հյուր, նույնասեռական՝ Էդգար Կարապետյանին և այլ ԼԳԲՏԻ համայնքին առհասարակ: Զանգվածային լրատվական միջոցով հրապարակվել է տվյալ հաղորդաշարը, ինչը հիմք է հանդիսանում փաստաբան Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Գարիկ Գալիկյանի կողմից հրապարակավ հնչեցրած ատելության կոչերը և սպառնալիքները հակասում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին բոլոր օրենքներին և իրավական նորմերին:

Դիմումը հիմնավորվել է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, Փաստաբանության մասին ՀՀ օրենքով, Փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ՀՀ կողմից միջազգային իրավահարաբերություններում ստանձնած իրավական պարտավորություններով:

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031