Լրահոս
Օրվա լրահոսը

«Թամանյանը պետք է դուրս լինի օպտիմալացման պրոցեսներից «Հրապարակ»

Մարտ 02,2016 10:57

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով, Թամանյանին չի կարելի ընդհանուր կաթսայի մեջ տեղավորել, նա արժանի է եւ պետք է ունենա իր առանձին թանգարանը։

Նա ցավով նկատեց, որ այսօր Հայաստանում թանգարան պահել-չպահելն այցելությունների քանակով են հաշվում, բայց դա չի կարելի հիմնավոր

պատճառ համարել, որովհետեւ հակառակ դեպքում փակման կամ, այսպես ասած, «վերամիավորման» տակ կհայտնվեն բոլոր տուն-թանգարաններն ու անգամ որոշ թանգարաններ։ Նրա կարծիքով, այդ նույն տրամաբանությամբ կարելի է այս կամ այն գրողի թանգարանը փակել եւ բոլորին միավորել մի տեղում՝ ստեղծելով գրականության թանգարան՝ միաժամանակ նոր տարածքներ ազատելով։

«Թամանյանի հռչակը լոկալ մասշտաբի չէ, ինչպես Հայաստանի մյուս ճարտարապետների կամ գրողների, դերասանների դեպքում, նա պետք է դուրս լինի օպտիմալացման պրոցեսներից»։

Ըստ Մարիամ Խաչատրյանի, Թամանյանի ժառանգությունը պետք է անբասիր պահպանել նաեւ այն պատճառով, որ այն հանդիսանում է բարձր որակի ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, որը Երեւան քաղաքից օր օրի անհետանում է. «Գալիք սերունդներն այն ընկալելու, սովորելու, ուսումնասիրելու հնարավորություն են ունենալու միայն գծագրերի, քարտեզների միջոցով, քանի որ ուրիշ միջոց, ցավոք սրտի, էլ չկա։ Թամանյանի թանգարանը հանդիսանում է ոչ միայն թանգարան, այլ գրագետ ճարտարապետության եւ քաղաքաշինության մտքերի պահոց, իսկ ընդհանուր ճարտարապետության թանգարան-ինստիտուտի պահեստներում այդպիսի պահպանումը երաշխավորված չէ։ Ինչպես նաեւ բազմաթիվ են ընդհանուր արխիվներում գտնվող նյութերի անհետացման դեպքերը»։

Ինչ վերաբերում է Թամանյանի գործունեությունն ուսումնասիրելուն, ապա. «Միայն առանձին կառույցը, որը տնօրինվում է իր ընտանիքի կողմից, կարող է ապահովել անկողմնակալ նյութերի տրամադրում, միայն առանձին կառույցը կարող է ապահովել նյութերի պատշաճ պահպանում, ոչ թե նկուղներում խառը լցրած տարբերակով, ինչպես դա արվում է ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նկուղներում, ավելին՝ շատ ժամանակ ինստիտուտը նյութեր չի տրամադրում՝ պատճառաբանելով, թե դրանք չկան։ Չեմ հասկանում՝ ի՞նչ գիտահետազոտական պրոգրեսի մասին կարող է խոսք գնալ։ Եթե ճարտարապետության թանգարան-ինստիտուտն ուզում է ուսումնասիրել Թամանյանի ժառանգությունը՝ թող ուսումնասիրի, ոչ ոք իրեն չի խանգարում»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031