Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքը. «Ժամանակ»

Մարտ 02,2016 10:43

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկ Երևանում հանդիպելով Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանական խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հանդիպումների ավարտին նախագահական նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն նոր բանակցություններում կարևոր է, որ մասնակից լինի հասարակությունը:

Սա, ըստ էության, առանցքային շեշտադրում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում՝ հատկապես հաշվի առնելով այս հարաբերությունների խորացման ոչ վաղ անցյալի բավական ամոթալի տապալման արժանացած գործընթացը: Եվ այս տապալման հարցում անկասկած իր առանցքային նշանակությունն ունեցավ այն, որ գործընթացը զուրկ էր հանրային աջակցությունից, ավելին՝ հանրային լեգիտիմությունից: Եվ այս հանգամանքը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները դարձնում է չափազանց խոցելի: Այս տեսանկյունից, երբ այժմ նոր բանակցություններ են վարվում Երևանի և Բրյուսելի միջև, ըստ էության շատ կարևոր է ոչ միայն այդ բանակցությունների բովանդակությունը և հնարավորինս արագ փոխհամաձայնությունը նոր փաստաթղթի շուրջ, այլ նաև այդ գործընթացի հասարակական լեգիտիմությունը:

Իրականում այստեղ խնդիրը շատ ավելի լայն է, քան զուտ բանակցային գործընթացի ամրությունը: Մեծ հաշվով, հասարակական լեգիտիմությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների աքիլլեսյան գարշապարն է եղել անկախության ողջ ընթացքում: Պետք է խոստովանել, որ այդ հարաբերությունները 25 տարի շարունակ, մեծ հաշվով, չեն հասել հասարակությանը: Որովհետև հասնել հասարակությանը նշանակում է հասարակության համար ճանաչելի դարձնել Եվրոպան՝ իր թե դրական կողմերով, թե խնդիրներով: Հայաստանի հասարակությունը չի ճանաչում Եվրոպան, ավելին՝ Հայաստանի հասարակության մտապատկերում Եվրոպայի մասին պատկերացումները աղավաղվում են տարբեր քարոզչական մանիպուլյացիաների միջոցով:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031