Հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումների քաղաքներն ու ժամկետները կարող են փոխվել եւ անցկացվել առանց հանդիսականի՝ ահաբեկչական հարձակումների վտանգ լինելու դեպքում: «Մենք կոնկրետ որեւէ վտանգի մասին չգիտենք, բայց ուզում ենք պատրաստ լինել», – հայտարարել են Եվրոպական ֆուտբոլի ղեկավար կազմակերպությունում:
Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանը կազմվել է այն բանից հետո, երբ 2015 թվականին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարեւանությամբ երեք պայթյուն տեղի ունեցավ Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպման ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport-xl.org-ի