Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մանդալան պարունակում է ստեղծողի էներգիան»

Մարտ 02,2016 13:30

Անի Խաչատրյանը՝ իր աշխատանքների մասին

Մանդալան հին մշակույթ է, այն սանսկրիտից նշանակում է շրջան եւ խորհրդանշում է տիեզերքն ու միասնությունը: Այդ խորհրդանիշը բնորոշ է բուդդիզմին եւ հինդուիզմին, այն Արեւելքում կրոնական ծեսերի բաղկացուցիչ մաս է:

Մեր զրուցակիցը Անի Խաչատրյանն է, որը մանդալաներ է գործում երկու տարուց ավելի, դա նրա հոբին է: Չնայած մանդալայի դեպքում գույներն ունեն իրենց նշանակությունը, բայց Անին օգտագործում է այն, ինչ այդ պահին ցանկանում եւ զգում է: Միայն սեւն է, որ չենք տեսնի նրա աշխատանքներում: «Մանդալաներում սեւը մահվան գույնն է, այդ պատճառով էլ չեմ օգտագործում: Իսկ մնացած գույներն ընտրում եմ տվյալ պահի զգացողությամբ»,- ասում է նա: Գույները մանդալայի ընդամենը մի կողմն են ներկայացնում: Այստեղ նախշերը նույնպես իմաստալից են: Ամենատարածվածներից են շրջանները, ծաղկային պատկերները, պարուրաձեւը, եռանկյունիներն ու քառակուսիները:

Mandala_1 Mandala_2 Mandala_3

Ծաղիկները, որպես ամբողջություն՝ ներկայացնում են մեր գիտակցությունը: Ծաղկի յուրաքանչյուր տեսակ խորհրդանշում է կոնկրետ հատկություն, օրինակ՝ իմաստությունը, մաքրությունը, բարությունը, հաստատակամությունը, սերը, ընկերությունը: Պարուրաձեւը խորհրդանշում է աճը եւ ուսումը: Նրանք նոր հեռանկարներ են բերում եւ ներկայացնում են փոփոխություն: Եռանկյունը կապված է երազանքների, նպատակների եւ մտապատկերների հետ: Քառակուսին կայունությունն է ու ամրությունը, ցույց է տալիս ապահովություն եւ մտքերի հաստատում:

Mandala_4 Mandala_5

Մանդալաների օրինակներ հանդիպում ենք նաեւ հայկական մշակույթում՝ խաչքարերի զարդանախշերում եւ մանրանկարչության մեջ: Դրանք ունեն նույն խորհուրդը՝ հավերժություն, ամբողջականություն: Կարեւոր է գործողի տրամադրությունն ու էներգետիկան, որը նա ունեցել է աշխատելիս: Յուրաքանչյուր ավարտված մանդալան՝ իր նախշով, գույնով եւ ձեւով, ոչ միայն արվեստի գործ է, այլեւ վարպետից մի մասնիկ: «Մանդալան իր ստեղծողի էներգիան է պարունակում: Կարելի է ասել, որ այն կենդանի էակ է: Երբ վատ տրամադրությամբ ես գործում, ամբողջովին հանգստանում ես ու խաղաղվում: Մեդիտացիոն ազդեցություն ունի: Սակայն այդ մանդալան բացասական էներգետիկա է ունենում: Այդ պատճառով էլ փորձում եմ աշխատելիս լավ տրամադրություն ունենալ, հանգիստ միջավայրում լինել»,- ասում է Անին: Նա իր աշխատանքները վաճառում է օնլայն խանութներում: Ի դեպ, նրա մոտ նախշերը երբեք չեն կրկնվում, ամեն մեկը յուրահատուկ է: Իսկ որ ամենակարեւորն է՝ յուրաքանչյուր մանդալա գտնում է իր տիրոջը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031