Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրենը երբեմն անվանում են «հատուցում՝ փառասիրության դիմաց»

Մարտ 02,2016 11:30

Միգրենով տառապում են չափից ավելի եռանդուն, ակտիվ եւ արտասովոր կարողություններով մարդիկ

Քրոնիկական գլխացավի դեպքում պետք է առաջին հերթին ստուգել աչքերը, ստամոքսը, երիկամները, լյարդը եւ քթի խոռոչները։ Գոյություն ունի քրոնիկական գլխացավի մի քանի տեսակ։ Դրանց մի մասը կապված է քրոնիկական հիվանդությունների հետ, ինչպես, օրինակ՝ երիկամային հիվանդությունը։ Լինում են հոգեկան ծագում ունեցող գլխացավեր. այս դեպքում դրանք բացատրվում են բացասական զգայություններով` էմոցիաներ, ինչպիսիք են վախը, ատելությունը, անհանգստությունը։ Բոլոր տեսակի գլխացավերից ամենից ավելի գրգռիչը միգրենն է։ Միգրենը փոխանցվում է ժառանգաբար, եւ սովորաբար դրանով տառապում են որոշակի ֆիզիկական տիպի պատկանող մարդիկ։ Հաճախ դրանով տառապում են չափից ավելի եռանդուն, ակտիվ եւ արտասովոր կարողություններով աչքի ընկնող մարդիկ:

Այսպիսի մարդիկ սովորաբար շատ էմոցիոնալ են, գթասիրտ՝ դիմացինի նկատմամբ, աչքի են ընկնում իրենց դյուրագրգռությամբ եւ փառասիրությամբ: Ես լսել եմ, որ միգրենը երբեմն անվանում են «հատուցում՝ փառասիրության դիմաց»:

Քրոնիկական ուժեղ գլխացավի որոշ տեսակներ բժիշկները հակված են համարելու միգրեն։ Նրա իսկական, դասական ախտանշանները, համենայնդեպս, բավական յուրահատուկ են։ Նախքան գլխացավի սկսվելը մարդու մոտ առաջանում են նախնական ախտանշաններ: Աչքերի առաջ հայտնվում են լույսի բծեր կամ առկայծումներ։ Սովորաբար ցավում է գլխի միայն մի կողմը (միգրեն բառը հենց նշանակում է «գլխի կես»)։ Հաճախ գլխացավը ուղեկցվում է սրտխառնոցով եւ մարսողության զանազան խանգարումներով։

migren8..2

Վախի եւ անհանգստության զգացումները կարող են որոշակիորեն առաջ բերել միգրեն։ Տարիքի հետ սովորաբար միգրենի նոպաները նվազում են, իսկ վաթսունից հետո նույնիսկ անհետանում։ Այս երեւույթը  մասամբ բացատրվում է նրանով, որ մարդը տարիքի հետ դառնում է ավելի հանգիստ եւ ավելի լավ է հարմարվում շրջապատի պայմաններին։ «Քանի որ օրգանիզմի հավասարակշռության խախտումը ուղեկցվում է մի ամբողջ շարք ախտանշաններով, ամենից առաջ կարեւոր է պարզել, թե մեզի ո՞ր ռեակցիայի դեպքում է հայտնվում միգրենը։ Երբ ռեակցիան փոխվում էր թթվայինի, միգրենն ավելի հազվադեպ է սկսվում եւ արտահայտվում էր զգալիորեն ավելի թեթեւ ընթացքով։ Ակնհայտ է, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է հայտնաբերել այն գործոնները, որոնք առաջ են բերում մեզի հիմնային ռեակցիա, եւ հետո միայն մտածել դրանց կարգավորման եւ վերացման մասին»,- նշում է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը։

migren8..4

Բժիշկը խորհուրդ է տալիս օրակարգում ավելացնել թթվի ամենօրյա օգտագործումը խնձորի քացախի հաշվին, որն անմիջապես կտա դրական արդյունք։ Միգրենի կանխարգելմանը շատ դեպքերում նպաստում է նաեւ մեղրի օգտագործումը` երկու թեյի գդալ ամեն անգամ ուտելիս։ Նույնիսկ գլխացավը դադարելուց հետո միանգամից ընդունեք մեկ ճաշի գդալ մեղր, որն անմիջապես կյուրացվի օրգանիզմի կողմից։ Հաճախ գլխացավը թուլանում է մեղրն ընդունելուց կես ժամ հետո։ Եթե գլխացավը շարունակում է ձեզ տանջել, ընդունեք եւս մեկ ճաշի գդալ մեղր: Մեղրը հանգստացնող ներգործություն է ունենում օրգանիզմի վբա եւ գլխացավի դեպքում տալիս է դրական արդյունք։

Ժողովրդական բժշկությունը միգրենի բուժման նպատակով առաջարկում է խնձորի քացախի կիրառման եւս մեկ արդյունավետ միջոց։ Դա գոլորշու լոգանքն է։ Կրակի վրա դրեք խնձորի քացախի եւ ջրի հավասար քանակություն պարունակող թասը եւ սպասեք մինչեւ լուծույթը եռա: Երբ նրա մակերեսից  սկսի գոլորշի բարձրանալ, կախեք ձեր գլուխը թասի վրա եւ պահեք այդպես, քանի դեռ գոլորշին ուժեղ է եւ ներշնչեք այդ գոլորշին 75 անգամ։ Սովորաբար դրանից հետո գլխացավը դադարում է։ Եթե այն նորից սկսվի, ապա կլինի երկու անգամ ավելի թույլ: Գոլորշու այսպիսի լոգանքը կարող է փոխարինել գլխացավի հաբերին:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031