Առողջարար ըմպելիք կարող եք պատրաստել մասուրի պտուղներով: Մեկ լիտր մասուրի գինի ստանալու համար անհրաժեշտ է 1,7 կիլոգրամ չոր կամ թարմ մասուր: Պտուղները աղալ խոշորհատ, պլաստմասսե աղացով: Աղացած զանգվածի վրա ավելացնել 1 լիտր եռման ջուր: Հովանալուց հետո ավելացնել 10-20 գրամ խմորիչ, կես կիլոգրամ շաքարավազ, կես լիտր գոլ ջուր եւ ամանը ծածկել թանզիֆով: 30-40 օր հետո զգուշությամբ քամել եւ լցնել ապակե տարայի մեջ:
Մասուրի եւ արոսի պտուղների եփուկը օրգանիզմին տոնուս հողորդող լավագույն խմիչքներից է համարվում: Ուժերի անկման, ախորժակի թուլացման նշաններ զգալուն պես պետք է անմիջապես սկսել օգտագործել այս հրաշալի միջոցը:
Մասուրի եւ արոսի պտուղները հավասար քանակությամբ խառնել իրար, ապա 2 ճաշի գդալ պտուղը 2 բաժակ եռման ջրում 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա: Եփուկը լցնել լավ փակվող ամանի մեջ, 4 ժամ պահել մութ եւ զով տեղում: Ապա հեղուկը թանզիֆով քամել եւ օրական 2-3 անգամ խմել, ուտելուց 30 րոպե առաջ՝ կես բաժակ:
Դիմադրողականությունը բարձրացնող ըմպելիք. վարսակը մաքրել, լվանալ, թրջել սառը ջրով եւ եռացնել 1-2 րոպե: 3-4 ժամ թողնել տաք տեղում: Կիտրոնը քերել եւ ավելացնել եփուկի վրա: Երկտակ թանզիֆով քամել, հյութի վրա լցնել մեղր եւ կիտրոնահյութ: Խմել տաք վիճակում:
Կարդացեք նաև
1,5 լիտր ջրին՝ 1,5 բաժակ վարսակ, 1 ճաշի գդալ մեղր եւ կես կիտրոն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.03.2016