Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ ամենավատ բանից կարող ես մի լավ բան վերցնել». (Ֆոտոշարք)

Մարտ 01,2016 22:45

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում այսօր բացվեց գարնանամուտին նվիրված ցուցահանդես, որտեղ հիսունից ավելի երիտասարդ ստեղծագործողներ ներկայացնում են իրենց աշխատանքները (քանդակ, գեղանկար և այլն):

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս, գեղանկարիչ Դավիթ Դավթյանին, ընդհանուր առմամբ գոհացնում են երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները. «Ես ընդհանրապես համաձայն չեմ հաճախակի հնչեցվող այն տեսակետին, որ այսօրվա սերունդը կրթված չէ: Դա այդպես չէ: Իհարկե, ամեն ժամանակ իր լավն ու վատն ունի: Բայց վստահ կարող եմ ասել, որ այսօրվա սերունդն ավելի ճկուն է, ինտելեկտով ավելի բարձր, նրա աշխարհընկալումն ավելի մեծ է: Թերությունը, թերևս, պատկերասրահներ հաճախակի չայցելելն է ու ինքնակրթությամբ քիչ զբաղվելը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Դավթյանը:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի երրորդ կուրսի ուսանողուհի Ինեսա Սնգրյանը ցուցահանդեսում խեցեգործական երկու աշխատանք է ներկայացրել. «Պահպանելով դասականը՝ փորձում եմ որքան հնարավոր է նոր բաներ ստեղծել,- մեզ հետ զրույցում ասաց Ինեսան.- եղածները շատ գեղեցիկ են, բայց եթե արդեն կան, ինչո՞ւ կրկնօրինակել»:

2016-03-01-15.53 2016-03-01-15.54 2016-03-01-15.56 2016-03-01-15.57 2016-03-01-15.59 2016-03-01-16.00 2016-03-01-16.01 2016-03-01-16.03 2016-03-01-16.16 2016-03-01-16.17 2016-03-01-16.21

Նրա կարծիքով, համատեղ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս «օգտվելու» միմյանց աշխատանքներից. «Ես ուրիշների աշխատանքներում եմ ինձ համար նոր բաներ բացահայտում, ուրիշները՝ իմ: Ամեն ինչից կարելի է լավը վերցնել, անգամ ամենավատ բանից կարող ես մի լավ բան վերցնել»,- համոզված է երիտասարդ ստեղծագործողը:

Նույն բուհի գեղանկարչության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Սյուզի Մկրտչյանը ցուցահանդեսների շատ է մասնակցել (դեռևս Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում սովորելու տարիներից): Մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար գրեթե սովորական են դարձել ցուցահանդեսները, բայց դրանից պատասխանատվությունն ու հետաքրքրությունը չեն պակասել. «Յուրաքանչյուր ցուցահանդեսի նորովի եմ պատրաստվում՝ ձգտելով նոր շունչ, նոր կյանք հաղորդել իմ աշխատանքներին: Շատ եմ ցանկանում գեղանկարչության մեջ իմ տեսակը բերել, սեփական ներդրումն ունենալ այնտեղ, նորովի ներկայանալ ժամանակակից արվեստում»,- ասաց Սյուզի Մկրտչյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031