«Այս ռեժիմի համակարգը, եթե ծաղիկ է դնում իր կողմից սպանված մարդկանց հիշատակին, արդեն կոկորդիլոսի լաց է հիշեցնում»
«Երեւույթը վատ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց այն հանգամանքը Ժիրայր Սեֆիլյանը, որ ոստիկանները երթի մասնակիցների հետ միասին ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանին:
Սակայն նա հավելեց, որ այդ ամենը ցուցադրական երեւույթ է, բովանդակություն չկա. «Այսինքն՝ ես վստահ եմ, որ երիտասարդ ոստիկանների մոտ կա բովանդակություն, բայց ոստիկանական համակարգը, առհասարակ՝ այս ռեժիմի համակարգը, եթե ծաղիկ է դնում իր կողմից սպանված մարդկանց հիշատակին, արդեն կոկորդիլոսի լաց է հիշեցնում: Դրա համար՝ բովանդակություն չկա, դա ձեւականություն է, բայց ամեն դեպքում՝ երեւույթը վատ չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուրում մոռացել եք գրել ով է ասում. վերնագրում կա, նկարից երեւում է, բայց լուրում՝ չկա: ԱՅԴՊԵՍ ԼԻՆՈՒՄ Է????????????????????????
Շնորհակալ ենք դիտողության համար: Վրիպակն ուղղված է: