«2015 թվականը մեր երկկողմ հարաբերությունների համար շատ կարեւոր տարի էր: Դա պայմանավորված է ԵՄ-Հայաստան նոր բանակցություններ սկսելու հետ: Այսօր մենք քննարկեցինք բանակցությունների ընթացքը եւ հեռանկարները: Կարեւոր է, որ հասարակությունը մաս կազմի այս գործընթացին»,- այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Նա ասաց, թե ապացուցված է, որ օրենքի գերակայությունը տնտեսական աճը եւ անվտանգության մակարդակը զարգացնող լավագույն միջոցն է. «Նույնիսկ այս շատ դժվար տարիներին եւ դժվար ժամանակներում Եվրոպական միությունը Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն, ներդրողը ու դոնորն է: Բայց հարցը միայն փողերի մեջ չէ»:
Ֆեդերիկա Մոգերինին որպես շեշտը պետք է դրվի ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի վերացման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, սահմանադրական ու դատական բարեփոխումների վրա: «Ուշադրություն պետք է դարձվի նաեւ ընտրական համակարգի բարեփոխումների վրա: Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է համաձայնություն գան այս հարցում: ԵՄ-ն սատարում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցում տեղ գտած առաջարկները»:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը շեշտեց, որ եթե բոլոր ենթադրյալ կեղծիքները չհետաքննվեն ու համապատասխան քայլեր չձեռնարկվեն, «վերջին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կլինի ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունն ամրապնդելու բաց թողնված հնարավորություն»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ