Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդաշենի 4-րդ փողոցում արտակարգ իրավիճակ է

Մարտ 01,2016 21:00

Արտակարգ իրավիճակ ասելով միայն ճանապարհների քարաթափումը,  երկրաշարժերը կամ ձյան պատճառով փակ ճանապարհները չեն, որոնց հետեւանքները վերացնելու համար արձագանքում են այդ իրավիճակների համար նախատեսված գերատեսչությունները:

Վարդաշեն 4-րդ փողոցի մի քանի տների բնակիչների համար գրեթե տասը օր է արտակարգ իրավիճակ է, սակայն որեւէ մի պատասխանատու կառույց չի ստանձնում այդ բնակիչների խնդիրը լուծելու պատասխանատվությունը:

Այդ փողոցում բնակվող 4-5 ընտանիքների տները ջուր է լցվում: Արդեն տասը օր է նրանց նկուղներն ամբողջությամբ ջրի մեջ կորած են: 50-60 սանտիմետր խորությամբ, տեղ-տեղ էլ 80 սանտիմետրի հասնող ջրակույտերն օր-օրի խարխլում են տների հիմքերը: Տներից մեկի պատն արդեն փլուզվել է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031