Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետները Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրել է Մհեր Շահգելդյանը

Մարտ 01,2016 20:45

«Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետները ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ներկայացրել է ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Մհեր Շահգելդյանը շեշտել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով:

Պատգամավորը ասել է, որ «Հայկական վերածնունդը» հանդես է եկել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքների և խախտումների կոշտ քննադատությամբ:

Նա նաև ընդգծել է, որ, ընտրական գործընթացները թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներով ապահովելու համար, նոր Ընտրական օրենսգրքում պետք է ամրագրվեն դրույթներ, որոնք իրավական պատնեշ կլինեն ընտրակեղծիքների առաջ ինչպես 2016թ. ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ 2017թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա փաստել է, որ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ առկա է ընդդիմության համագործակցություն:

Որպես կարևոր դրույթ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը կարևորել է քվեարկած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը՝ ասելով, որ իշխանությունների կողմից լսվող տեսակետը, թե ցուցակների հրապարակումը չի համապատասխանում Եվրախորհրդի առաջ քաշած չափանիշներին, ըստ էության, քննադատությանը չի դիմանում:

Անդրադառնալով ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցին՝ նա շեշտել է, որ դրա առաջնային նախապայմանը իշխանությունների  քաղաքական կամքն է:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031