Հնդկաստանի արևելյան ամենաաղքատ շրջաններից մեկում՝ Բիհարում, զինվորական ծառայության անցնել ցանկացողները ստիպված են եղել ընդունելության քննությանը մասնակցել միայն վարտիքով, հայտնում է The Indian Express-ը։
Տարօրինակ այս պայմանները սահմանվել են, որպեսզի մասնակիցները հնարավորություն չունենան օգտվել ծածկագրերից։ Այդ միջոցով կազմակերպիչները փորձել են ապահովել քննության անաչառության ամենաբարձր մակարդակ։