6 քաղաքական ուժերի երթն ավարտվեց: Երթի մասնակիցները Մյասնիկյանի արձանին ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրեցին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երթն ուղեկցող ոստիկանները իրենց ձեռքներին մեխակներ ունեն, նրանք եւս Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ` դրեցին արձանին:
Նկատենք, որ ոստիկանները եւ երթի մասնակիցները ծաղիկները արձանի տարբեր կողմերում դրեցին:
Կարդացեք նաև
Չնայած այն հանգամանքին, որ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ երթը ավարտվելու է Մյասնիկյանի արձանի մոտ, սակայն «Նոր Հայաստանը» ներկաներին խնդրեց չհեռանալ, քանի որ միավորումը քննարկում է նախատեսել եւ մի քանի ելույթներ կլինեն:
Մյասնիկյանի արձանի առջեւ քննարկումն արդեն սկսվել է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ