Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրցի «կոմբատը» մեղադրվում է Տավուշում իր հայրենակից զինվորին ծեծելու մեջ

Մարտ 01,2016 18:55

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ,1978թ.ծնված Հրաչ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար, 2015թ.նոյեմբերի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ կապված վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող,նույն գումարտակի ժամկետային զինծառայող, Արամավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Հովհաննես Հակոբջանյանի հետ,որի ընթացքում վերջինիս ծեծել է, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին,որի հետեւանքով Հ. Հակոբջանյանը ձախ ձեռքի շրջանում ստացել է առողջության միջին ծանրության վնաս,առողջության տեւական քայքայումով:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով: Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031