Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում հանրահավաք չի լինելու

Մարտ 01,2016 18:50

«Այսօր ելույթներ չեն լինելու»,- Մարտի 1-ին Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ հավաք-երթը կազմակերպել է երեք քաղաքական ուժ՝  Հայ ազգային կոնգրեսը, ՀԺԿ-ն եւ «Նոր Հայաստանը»: Իսկ այն հանգամանքը, որ հանրահավաք չի լինելու համաձայնեցված է 2008 թվականի մարտի 1-ին սպանվածների ծնողների հետ:

Արամ Մանուկյանը նկատեց, որ մինչեւ այսօր կատարվածի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, նաեւ տուժող չեն ճանաչվել բազմաթիվ մարդիկ:

Picture-001 Picture-002

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀԱԿ-ը առաջարկել էր Մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության եւ բռնաճնշումների դեմ համազգային  բողոքի օր. «Անգամ որ խորհրդարանը չընդունի ժողովրդի պայքարն ավելի բարձր է, եւ ժողովուրդն է որոշում: Եվ մենք ամեն տարի պետք է հավաքվենք այստեղ, որ մեր ժողովուրդը բռնաճնշումներ չունենա, եւ որ նման դեպքեր տեղի չունենան, մենք ամեն տարի պարտավոր ենք հավաքվել: Միայն հավաքվելով, միայն նշելով, միայն միջազգային կառույցների հետ համագործակցելով, միայն իշխանությունների ճնշման միջոցով կարող ենք հասնել արդարության»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031