Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօր Օսկանյաններն ու Քոչարյանները նորից հայտ են ներկայացնում քաղաքական դաշտ մտնելու». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Մարտ 01,2016 16:33

«էսօր գալիս կեղծավորի նման ծաղկեպսակներ են դնում էդ նույն Բարգավաճները, ՕԵԿ-ները Դաշնակներն ու չգիտեմինչերը, որոնք ուղղակի արդարացրեցին էդ սպանդով իշխանություն պահելը, ամո՛թ է: Էսօր Վարդան Օսկանյանները եւ Ռոբերտ Քոչարյանները նորից հայտ են ներկայացնում քաղաքական դաշտ մտնելու ու իշխանության  գալու, դա անթույլատրելի է»,- այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ իր դժգոհությունը հայտնեց, երբ տեսավ ԲՀԿ անդամներին՝ Նաիրա Զոհրաբյանին, Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելիս:

Մենք ճշտեցինք ՝ո՞րն եք համարում այդ հայտը, որը ներկայացրել է Քոչարյանը՝ նորից վերադառնալու, այսինքն ի՞նչ են արել, այն, որ  հարցազրույցներով Քոչարյանը ժամանակ առ ժամանակ քննադատում է Սերժ Սարգսյանի իշխանությանը, համեմատություններ է անում, դա՞ եք հայտ համարում, թե՞ ավելի ռեալ քայլեր եք  նկատել՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այն մարդը, ով Մարտի 1-ից հետո քաղաքական բոլոր շրջանակներում՝ արտաքին քաղաքական, համոզում էր, որ դա պարտադրված քայլ էր, ու դա պետք էր անել, հասարակությունը դուրս էր եկել վերահսկողությունից եւ ամբողջությամբ պետական հեղաշրջման վրա է, այդ մարդն այսօր քաղաքական կուսակցություն է ուզում ստեղծել, խոսում է երկրում  եղած վատ իրավիճակից եւ այդ կուսակցության համար անդամներ է հավաքագրում՝ դա հստակ հայտ է: Ով է այդ մարդու հետեւում՝ դա իմ ենթադրությունն է, եւ կարծում եմ, իմ ենթադրության առումով ես բացարձակ օրիգինալ չեմ: Հասարակության եւ լրատվական դաշտի 99.9 տոկոսը Վարդան Օսկանյանի հետեւում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին, ու այստեղ ապացուցելու որեւէ խնդիր չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031