Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ակնհայտ էր, թե ում հրամանով, ում բանսարկությամբ եղավ սպանդը». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Մարտ 01,2016 16:27

Այսօր Մյասնիկյանի արձանի մոտ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էր եկել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ողբերգական դեպքից 8 տարի անց նա այսպիսի գնահատական տվեց. «Մարտի 1-ը բացահայտված համարելու համար դատական ակտ է պետք: Դատարանը պետք է որոշի մեղավորներին, եւ նրանք արժանի պատիժ պիտի ստանան: Հասարակության ընկալման մեջ, իհարկե, գործը բացահայտված է: Ակնհայտ է, թե ում հրամանով էին 2008-ի փետրվարի 28-ին հասարակության համար որեւէ վտանգ չներկայացնող, Ազատության հրապարակում քնած մարդկանց վրա հարձակվում հատուկ ջոկատայինները: Ակնհայտ էր, թե ում հրամանով, ում բանսարկությամբ էր: Ում բանսարկությամբ եւ կեղծ հեռուստաելույթներով էր, որ բանակ մտցվեց Երեւան քաղաք մարտի 1-ին եւ տեղի ունեցավ սպանդը: Այդ մարդիկ որսի դուրս եկածի նման մատը ձգանին դրած՝ կրակել են իրենց կողմից չճանաչված, իրենց համար որեւէ վատ բան չարած մարդու վրա: Ու այդ մարդիկ այսօր ազատ պտտվում են, դատապարտված չեն, դա միանշանակ ասում է, որ գործը բացահայտված չի: Նաեւ համարժեք պատիժ չի ստացել այդ ժամանակվա հրաման տվողը, որը էդ բանսարկությունն արեց սեփական քաղաքական նպատակներից ելնելով՝ իրենից հետո ավելի թույլ իրավահաջորդ ունենալու համար»:

Hanrapetutyun-(1) Hanrapetutyun-(2)

Ըստ Արամ Սարգսյանի, այդ «թույլ իրավահաջորդի» համար 1-ին խնդիրն էր այս ընթացքում այդ ամեն ինչը բացահայտելը: Բայց քանի որ իրենք իրար հետ կապված են, այդ խնդիրը հասարակությունը հասկացավ, որ էս իշխանությունը իր ունեցածը պահելու համար հակված է նաեւ սպանության գնալ»:

Մարտի 1-ը չվախեցրե՞ց ընդդիմադիր գործիչներին՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ էդ կարծիքին չեմ: 2008-ի Մարտի 1-ին հասարակությունը ոչ թե վախեցավ, այս հրապարակից առաջին կուրսի մանկավարժականի աղջիկները ուղղակի վախեցրեցին Ներքին զորքերի մի ամբողջ գումարտակի, որը փախավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031