Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաշնակցության շարքերը լքած Շիրակի պաշտոնյաները ՀՅԴ-ի՝ իշխանության գալուց չեն վախենում

Մարտ 01,2016 16:22

Շիրակի նոր մարզպետին՝ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանին տարածքային կառավարման նոր նախարար Դավիթ Լոքյանը կամ միգուցե վարչապետը պաշտոնապես կներկայացնեն հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին կամ ուրբաթ: Այսինքն, այն ժամանակ, երբ կառավարությունը կհաստատի տվյալ անձին Շիրակի մարզպետի պաշտոնում: Իսկ մինչ նշանակումը, Հովսեփ Սիմոնյանը`որպես Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձ, այլեւս աշխատանքի չի գալիս:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի պաշտոնաթող լինելուց հետո բազմաթիվ պաշտոնյաներ՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, նույնիսկ հասարակ բժիշկներ ու ուսուցիչներ (ժամանակին ստիպողաբար դաշնակցական դառնալով), դուրս էին եկել ավանդական կուսակցության շարքերից, նրանցից կեսը դարձել են ՀՀԿ-ական, մյուսները՝ անկուսակցականներ, պաշտոնյաներից մեկից հետաքրքվեցինք, թե չի՞ վախենում արդյոք Շիրակի նոր իշխանությունների վրեժից: «Ումի՞ց վրեժ լուծեն, ոչ մեկը չի կարող վրեժ լուծել, այդ ժամանակները վաղուց անցել են: Ուղղակի լավ կլինի իրենք գիտակցեն, որ խմբակային կառավարման ժամանակներն էլ են անցել. բոլոր դաշնակցական ընկերները թողնեն Հովսեփ Սիմոնյանին նորմալ աշխատի, ոչ թե ամեն մեկը իրենը թելադրի ու արդյունքում մարզը տուժի: Միակ մտահոգությունս սա է», -ասաց ներկայիս ՀՀԿ-ական պաշտոնյաներից մեկը, որը նախկինում եղել է դաշնակցական:

Նա թեեւ շեշտեց, որ մեկից էլ չի վախենում, այդուհանդերձ խնդրեց հենց այս պահին չհրապարակել իր անուն-ազգանունը:

10744508_790047834395090_1739652647_n

Լուսանկարը՝ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Շիրակի մարզի 10 գյուղապետեր դաշնակցականներ են՝ Ձիթհանքովի, Սարակապի, Սառնաղբյուրի, Հարթաշենի, Աղվորիկի, Մեղրաշատի, Գուսաննայի, Ախուրյանի եւ այլն:

Նկատենք, որ նրանց ցանկում է Շիրակի մարզի ամենակոլորիտով ու հայրենասեր գյուղապետերից մեկը՝ Աշոցքի տարածաշրջանի Թաշվուտ գյուղի գյուղապետ Սուրեն Սարգսյանը, որն առանձնանում է գյուղում կազմակերպած հայրենասիրական ուշագրավ միջոցառումներով, ազգային մշակույթի՝ երգերի, պարերի, խոհանոցի պրոպագանդմամբ: Վերջինս անգամ իր անչափահաս որդու հետ՝ հայկական տարազը հագին ու գերանդին ձեռքին նկարահանվել էր «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տոնակատարությունների ցանկում անցկացվող հացի փառատոնը գովազդող տեսահոլովակում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «(ժամանակին ստիպողաբար դաշնակցական դառնալով) »

    լրագրողի կողմէ այս հաստատումը անհասկնալի է…
    նաեւ բացայայտում է թէ ինք չի հասկանում ինչի մասին է գրում

    շատ անձեր կան որոնք, կեանքի որոշ հանգրվանի մը, խանդով, եռանդով եւ համոզումով, յանուն Գաղափարի եւ իդեալների, կը դառնան դաշնակցական

    յետոյ կը յուսախաբվին, կը հիասթափուին, անդրադառնալով որ տարբերութիւն կայ՝ վերացական գաղափարների եւ կարգ մը կուսակցական գետնաքարշ իրականութիւնների միջեւ, եւ հետեւաբար դուրս կու գան շարքերէն

    գրելով թէ անոնք «ստիպողաբար» են դաշնակ դարձնել, կամայական, աժան ու անհիմն արտայայտութիւն է, եւ վիրաւորանք է, առաջին հերթին՝ անոնց, այդ նախկին դաշնակցականների հասցէին. որոնցմէ ոմանք, նոյնիսկ, հաւանաբար իրենք իրենց աւելի դաշնակցական կը նկատեն քան թէ «պաշտօնական» դաշնակցականները

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Իսկ նոյնիսկ եթէ անոնց մէջ կան մի քանիներ որոնք անցեալում շահագրգռութեամբ են դաշնակցական դարձել, իրենց գործին, ասպարէզին, դիրքին ու աթոռին համար են ՀՅԴ-ի շարքերը մտել, այդ պարագային իսկ «ստիպողաբար»-ը անպատշաճ խօսք է. իսկ այդ տեսակները հերոսացնելն ալ ցաւալի մօտեցում մըն է.

  2. Նունե Արեվշատյան says:

    Հարգելի Հ.Շ, ես լավ հասկանում եմ ինչի մասին եմ գրում, եթե ժամանակին հետեված լինեիք լրատվությանը ու Շիրակի մարզում կատարվող իրադարձություններին, կկարդայիք բազմաթիվ բժիշկների, առողջապահական հիմնարկների ղեկավարների, դպրոցի ուսուցիչների, տնօրենների, գյուղապետերի բողոքներն առ այն, որ իրենց Շիրակի նախկին, ՀՅԴ-ական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը հարկադրաբար է դաշնակցական դարձրել: Այդ մասին Առավոտ օրաթերթը ու բազմաթիվ այլ լրատվամիջոցներ բազում նյութեր ունեն գրած, որտեղ հենց այս մարդիկ են փաստում իմ ասածը: Այնպես որ նեղվել պետք չէ, առավել եվս լրագրողին վիրավորել պետք չէ: Եթե իմ գրածը ձեր համար նորություն է, ապա Շիրակի մարզի բնակչությանը քաջածանոթ իրողություն է, այս մարդիկ դրա միջով են անցել:

    • Հ.Շ. says:

      Նպատակս վերաւորել չէր, եւ եթէ այդպէս ստացվեց՝ներողութիւն, յարգելի Նունե:

      Հիմա վերադառնանք խորքի նիւթին՝
      . այո, ես տեղեակ չեմ թէ ինչ իրողութիւնների էք ակնարկում
      . լրագրական յօդվածի մը նպատակը անտեղեակ ընթերցողը լուսաբանել է, չէ՞
      . սակայն, տակաւին անհասկնալի է թէ ինչ էք ուզում ասել, «հարկադրաբար» եւ «ստիպողաբար» բառերով…

      մէկը միւսին ծունկի բերած, զէնքը գլխին դրած՝ ստիպած է որ դաշնա՞կ դառնայ…
      թէ ոչ, ի՞նչ էր պատահելու

      այս տրամաբանութեան լոյսին տակ, խնդրեմ, անգամ մը եւս կարդաք վերեւի մեկնաբանութիւններս, եւ նայեցէք եթէ սխալ եմ

      • Հ.Շ. says:

        անցեալին, դաշնակ դարձել են,
        . կամ գաղափարին հաւատալով,
        . կամ ել որովհտեւ, են վախտը, ատիկա իրենց գործին կու գար, ձեռնտու էր

        ասոր մէջ ո՞ւր է ստիպողութեան, հարկադրանքի տուեալը…

        եթէ իրենք է որ ձեզ ասում են թէ հարկադրաբար դարձել են դաշնակ,
        իրենց հարց տուէք, թող բարեհաճին բացարտել, թէ ի՞նչ է նշանակում այդ

        եթէ դաշնակ չդառնային, ի՞նչ էր պատահելու… իրենց գո՞րծն էին կորսնցնելու…
        բա անձեր չկա՞ն որ մերժել են կեղծօրէն կուսակցութեան մը անդամակցիլ, միայն ապրուստ ապահովելու համար…

        մտահոգութիւնս ալ պարզաբանեմ՝ երբ որ Դաշնակցութիւնը քննադատվում է այսպիսի տկար ձեւերով, դիւրաբեկ եւ հեշտօրէն խոցելի առարկութիւններով,
        իրաւացի – եւ հետեւաբար՝,կառուցուղական – քննադատութիւնների առիթը փախչում է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031