Մարզական կարիերան ավարտելուց 11 տարի անց էլ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998 թ. աշխարհի չեմպիոն, հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը տեղ է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակում:
Նա Փարիզում զբաղվում է ռեստորանային բիզնեսով, անչափահասների հագուստի Djorkaeff Seduction հոսքագծի եւ L’eau de Yuri օծանելիքի արտադրության սեփականատերն է: Ըստ հաշվարկների, 2016 թվականին «Մոնակոյի» եւ «Ինտերի» նախկին հարձակվողի եկամուտը կազմելու է 96 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ