ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը կկայանա 2016 թ. նոյեմբերին՝ Նյու Յորքում: Սակայն անցկացման վայրի մասին առայժմ ոչինչ չի ասվում: 12 պարտիայից բաղկացած մրցամարտը մեկնարկելու է նոյեմբերի 10-ին եւ ավարտվելու է նոյեմբերի 30-ին:
ՖԻԴԵ-ի նախագահը տեղեկացրել է, որ գործող չեմպիոնն ու հավակնորդը կպայքարեն $1 մլն-ը գերազանցող մրցանակային ֆոնդի շրջանակներում, որում հաղթողը կստանա դրա 60%-ը: Մրցամարտին հետեւող շախմատասերների քանակն ամբողջ աշխարհում, ներառյալ՝ օնլայն եւ հեռուստատեսային ուղիղ հեռարձակումները, կգերազանցի 1 միլիարդի սահմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ