Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն լիարժեք ընդունում ու սատարում է կառավարության գործունեության ծրագիրը». Խոսրով Հարությունյան

Մարտ 01,2016 14:42

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պնդում է՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի տարբեր մոտեցումներն առանձնահատուկ մեծ չեն:

«Պետք է հասկանալ, որ կողմերը լիարժեք ընդունում և սատարում են կառավարության գործունեության ծրագիրը, որը ձևավորված էր Սերժ Սարգսյանի և ՀՀԿ կուսակցության նախընտրական հենքի վրա: ՀՅԴ-ն մեծ իմաստով իր համաձայնությունն է տալիս այս ծրագրին, իսկ մնացած հարցերում հայ-թուրքական արձանագրությունների ապագային ՀՅԴ-ն հնարավորություն կունենա անդրադառնալ»,-այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը՝ պատգամավորն ասաց, որ այդ համագործակցությունը պայմանավորված է հանրային կյանքի հին մարտահրավերների նոր մոտեցումների անհրաժեշտություններով. «Համագործակցող կողմերը հստակորեն իրենց կարծիքը հայտնել են, որը հիմնականում պայմանավորված է սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրավաքաղաքական նոր իրավիճակով:

Համաձայնագիրը, ըստ էության, ենթադրում է անհրաժեշտ քաղաքական նպատակահարմարություն՝ նաև հաշվի առնելով գլոբալ, տարածաշրջանային և այլ զարգացումները, առանձնահատուկ կարևորություններ է ստանում նոր իրավաքաղաքական պայմաններում, անվտանգության և կայուն զարգացման հնարավորությունների խնդիրը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031