Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերի եւ եզդիների ցեղասպանությանը նվիրված «Գինես»-ի ռեկորդը հաստատվել է (Տեսանյութ)

Մարտ 01,2016 14:40

«Գինեսի» գրքի ռեկորդակիր Մանվել Մամոյանին հաջողվել է 1 րոպեում 28 անգամ կատարել «Հենում-ծալում» վարժությունը: Ռեկորդի վկայականը մարզիկն օրերս է ստացել եւ այսօր ներկայացրեց «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում:

«Այս ռեկորդի համար բավականին քիչ եմ մարզվել` մի քանի օր, եւ գերազանցել եմ ուկրաինացի մարզիկի ցուցանիշը, ով րոպեում 20 անգամ էր կատարել վարժությունը»,-ասաց մարզիկը:

https://www.youtube.com/watch?v=5AI7OedVocQ

Մանվելի ռեկորդի մասին տեղեկատվությունն արդեն տեղադրվել է «Գինես»-ի կայքում: Նշվում է, որ ռեկորդը նվիրված է հայ եւ եզդի ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին: «Փորձեցինք մեր համայնքով նպաստել միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության եւ 1915թ. Օսմանյան Թուրքիայում սպանված եզդիների հարցերի բարձրացմանը: 1915 թվականին ոչ միայն հայ ժողովուրդը կորուստ ունեցավ, այլեւ եզդիները, հույները եւ ասորիները»,-նշեց Մանվել Մամոյանի կոորդինատոր, «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:

FILE7585

Մանվել Մամոյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է նաեւ «Դրոշակ» վարժության ռեկորդ սահմանել. «Ուղղահայաց ձողից պետք է 90 աստիճանի դիրք գրավեմ եւ այդպիսով նմանվեմ դրոշի»:

Մարզիկը վստահեցրեց, որ եւս հինգ ռեկորդ է սահմանել, պարզապես դեռեւս հայտեր չի ներկայացրել «Գինես»-ի ռեկորդների գրքում գրանցվելու համար: Գիրքն, ի դեպ, լույս է տեսնելու տարեվերջին: Իսկ մինչ այդ Մանվելը նախատեսում է եւս 10 ռեկորդ սահմանել:

«Գինես»-ում ռեկորդները բիզնեսի են վերածվել: Ասում են` եթե ռեկորդի պատասխանն ուզում եք մի քանի օրում ստանալ, վճարում եք 550 եվրո: Իսկ եթե ուզում եք ռեկորդը տեղում սահմանվի, հրավիրեք դատավորի: Անվճարի դեպքում 8-10 շաբաթում է գալիս ռեկորդը հաստատելու պատասխանը»,- հավելեց մարզիկը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031