Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ Գայանե Շահինյանը դադարեց խոսել, որովհետև ենթադրում էր, որ եթե խոսի, կարող է Շուշան Պետրոսյանը գա»

Մարտ 01,2016 14:36

Երգչուհի Շուշան Պետրոսյանի արտահայտությունը չի կարելի սպառնալիք ընդունել: Այս միաձայն եզրահանգմանն է եկել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը:

Այսօր «Անդրադարձ» ակումբում անդրադառնալով երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝ էթիկապես խախտում չի ճանաչվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` «Ֆեյսբուք» կայքում մեկ այլ օգտատերին ուղղված գրառումը, որ նրա աչքերը կհանի, ասաց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նա պատմեց, որ երգչուհու վիրավորանքի հասցեատիրոջը ու դիմումատուին հրավիրել են հանձնաժողով, որ նրանց նկատառումները լսեն, հասկանան՝ ինչքանով է սպառնալիքը իրական, բայց հրավիրյալներից ոչ ոք չի ներկայացել:

Մինչդեռ Շուշան Պետրոսյանը ներկայացել է, հանգամանալից պատասխանել իրենց հարցերին, ասել շարժառիթները, թե ինչու է այդպես ասել. «Ըստ էության, միաձայն որոշում կայացվեց, որ Շուշան Պետրոսյանի արտահայտությունը չի կարելի սպառնալիք ընդունել, և նա չի խախտել հանձնաժողովի համապատասխան կետը… Առաջնորդվում ենք հետևյալ ընկալումներով, երբ խոսքը գնում է սահմանապահ զինվորականի հուղարկավորության կապակցությամբ միջադեպի կոպիտ արտահայտած մտքերին, մենք որակել ենք Շուշան Պետրոսյանի արտահայտությունը որպես սաստելու, այդպիսի մտքերը համացանցում կասեցնելու և սթափեցնելու վարք: Այսինքն, մենք հեռու ենք այն կարծիքից, որ նույն Գայանե Շահինյանը դադարեց խոսել, որովհետև ենթադրում էր, որ եթե խոսի, կարող է Շուշան Պետրոսյանը գա և իր աչքերը հանի»:

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ պետք է հաշվի առնել նաև, թե այդ արտահայտության հեղինակն ով է. «Մշակույթի ներկայացուցիչ, վաստակավոր գործիչ, և իր արժեհամակարգով բոլորովին այլ համակարգի տեր մարդ»:

Հարցին, թե այսինքն՝ ով ինչ ուզում է կարող է ասել, Խոսրով Հարությունյանը հստակեցրեց. «Մենք խոսում ենք կոնկրետ դեպքի մասին»:

Հարցին, իսկ Առաքել Մովսիսյանի խոսքերը իրական վտանգ կարո՞ղ են ընկալել, երբ հայտարարել էր, որ կբռնաբարի նախարարին չարախոսողներին, Խոսրով Հարությունյանը մանեւրեց. «Այդ ժամանակ ես Էթիկայի հանձնաժողովում չեմ եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031