Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական վերածննդի սփյուռքյան շարժումը պահանջում է ՀՀ արդարադատության մարմիններից

Մարտ 01,2016 13:44

ՀՀ կառավարությանը 2015թ. մայիսին արգելեց Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի քաղաքացի, ազգությամբ հայ Շանթ Ոսկերիչյանին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ առանց նշելու որևէ պատճառ և առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման նրան վերադարձրեց Ֆրանսիա:

Սկանդալային այս դեպքին հաջորդած օրերից ի վեր սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ դատապարտեցին և շարունակում են դատապարտել ՀՀ պետական մարմինների այս կամայական վարքը և պահանջում վերանայել Շանթ Ոսկերիչյանի Հայաստան մուտքի արգելքը:

Դեպքը իսկապես դարձավ Սփյուռք-Հայաստան ներկա հարաբերությունների հիմքերը քանդող վտանգավոր երևույթ, որի արագ վերացման համար ներդրվեցին սփյուռքյան և հայրենի զանազան կազմակերպությունների և մտավորականների հսկայական ջանքեր:

2016թ. մարտի 2-ին ՀՀ վարչական դատարանը պետք է քննի այս արտառոց դեպքը և պատասխան ուղարկի հասարակության լայն խավերի հարցմանը:

Հայկական վերածննդի սփյուռքյան շարժումը պահանջում է ՀՀ արդարադատության մարմիններից ՀՀ քաղաքացիներին և մեզ` սփյուռքահայերիս տա հստակ բացատրություն, թե որ հարցում է Շանթ Ոսկերիչյանը վտանգել կամ վտանգում ՀՀ շահը, իր գործունեությամբ ինչ վնաս է տալիս փարիզաբնակ հայը հայ ժողովրդին, նրա պետությանը: Շանթ Ոսկերիչյանի գործը այժմ հասարակական մեծ հնչեղություն է ստացել և պահանջում է հասարակական լայն զանգվածների կողմից կատարած հարցադրման հստակ պատասխան, արդար բացատրություն:

2016թ. մարտի 2-ին ՀՀ վարչական դատարանի արդար ընթացքը և կայացրած անկախ որոշումը կարող է որոշիչ չափանիշ հանդիսանալ և օգնել մեզ` սփյուռքահայերիս, նորովի ծրագրել ու կառուցել Հայաստան-Սփյուռք ժամանակակից հարաբերությունների նոր կամուրջը:

Մենք սպասում ենք դրան:

1 մարտ 2016թ.

Հարգանքներով`

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում

Ստորագրությամբ`

 

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ        ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ         ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ           ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ          ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ            ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ         ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031