Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսի նախագահը դիմել է Եվրոմիությանը՝ թուրքերենը ԵՄ պաշտոնական լեզուների ցանկում ընդգրկելու խնդրանքով. «Միլիեթ»

Մարտ 01,2016 13:13

Թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը պաշտոնական նամակ է գրել Եվրամիության ղեկավարությունը ստանձնած Հոլանդիայի ԱԳ նախարար Բերթ Քյոնդերսին և Եվրոմիության գլխավոր քարտուղար Թրանհոլմ-Միքքելսենին, խնդրանքով՝ թուրքերենը ներառել կազմակերպության պաշտոնական լեզուների ցանկում։

Անաստասիադիսը մեկնաբանել է իր քայլը. «Մի իրավիճակում, երբ ավելի մեծանում են Կիպրոսի հիմնախնդիրը լուծելու հնարավորությունները, թուրքերենի՝ ԵՄ-ում պաշտոնական կարգավիճակ ստանալը կնպաստի լուծմանն ուղղված ջանքերին»։

Հիշեցնենք, որ 1974թ. Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը։ Կղզու այդ մասում թուրքերը հռչակել են «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», որը պաշտոնապես ճանաչել է միայն պաշտոնական Անկարան։

Տեղեկացնենք նաև, որ Եվրամիությունում այժմ պաշտոնականի կարգավիճակ ունի 24 լեզու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031