Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորանքները լեգիտիմացվում են. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 01,2016 13:07

Շուշան Պետրոսյանը դեռ չի հասկանում, չի գիտակցում, որ իրականում այս որոշմամբ Խոսրով Հարությունյանը սոսկալի, անդառնալի վնաս է հասցրել իրեն։ Որովհետեւ լեգիտիմացրել է վիրավորանքը, այն համարել է նորմալ երեւույթ։ Առանց այդ էլ Շուշան Պետրոսյանի հասցեին վերջին տարիներին շատ է քննադատությունը, սոցցանցերի հայտնվելով նաեւ նրան հաճախ են վիրավորում, ինչ ասես ասում են, ծաղրանկարներ են տարածում, նախկին երգչուհու ոչ այնքան հաջող լուսանկարներն են հրապարակում ու դրա վրա «կայֆեր» բռնում։ Այս ամենը՝ միասին վերցրած, համարվում է վիրավորանք, շատ հաճախ, նկատել ենք, Շուշան Պետրոսյանի հասցեին անթույլատրելի, գռեհիկ, անձնական կյանքին վերաբերող վիրավորանքներ են գրում։

Իսկ այսուհետ այդ ամենը դադարում է վիրավորանք լինել, այժմ ով ինչպես ուզի, կարող է արտահայտվել Շուշան Պետրոսյանի ու ընդհանրապես, ցանկացած մարդու մասին։ Բան չես կարող ասել, ամեն մեկը այդ վիրավորանքով յուրովի խրատում է, սաստում չսիրած անձնավորությանը։

Նախկին երգչուհին չի՞ հասկանում, որ ավելի կարեւոր ինստիտուտներ եւ ատյաններ կան, քան Խոսրովի ղեկավարած հանձնաժողովը ու այդ ինստիտուտների կարծիքներն է, որ պետք է հաշվի առնել։ Դրանցից ամենակարեւորը հասարակության ինստիտուտն է, որի հարգանքը ոչ մի որոշմամբ կամ տեղեկանքով չես կարող վայելել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031