Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անհասկանալի հիբրիդը 2008թ. մարտի 1-ից հետո չի թուլացել, ուժեղացել է. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 01,2016 12:57

Եթե Հայաստանում քաղաքական իշխանություններ լինեին՝ մարտի 1-ն այդ իշխանությունների համար շատ ծանր հարված կլիներ, նրանք իսկապես ահավոր կթուլանային եւ երկար չէին ձգի։ Բայց Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղաքական իշխանություն չէ, ինչ-որ անհասկանալի հիբրիդ է՝ մի քիչ քաղաքական, մի քիչ կրիմինալ, մի քիչ օլիգարխիկ, մի քիչ «մանկության ընկերների նեղ կռուգի» եւ այլն, ու այս անհասկանալի հիբրիդը 2008թ. մարտի 1-ից հետո չի թուլացել, ուժեղացել է։

Հիշո՞ւմ եք, թե մինչեւ մարտի 1-ը քաղաքական դաշտում ինչքան հոխորտացողներ կային։ Մեծ մասը պոչները քաշեց ոտների արանքը ու գնաց ղազագիրը ստորագրելու (կամ այդ ճանապարհին է)։ Իսկ ժողովուրդը դրանից հետո այլեւս երբեք մի քանի հարյուր հազարով փողոց դուրս չեկավ։

Ավելին՝ 2008թ. մարտի 1-ից հետո, անգամ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանից արտագաղթել է մոտ 350 հազար մարդ։ Իսկ Սերժ Սարգսյանը, առանց լուրջ դժվարությունների (համենայն դեպս՝ առանց զոհերի) կեղծել է հանրաքվեն եւ իր անձնական իշխանությունը երկարաձգելու «լեգիտիմ իրավունք» ստացել։

Եթե մարտի 1-ին ժողովրդի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը չլիներ՝ հաստատ չէր համարձակվի նման բան անել (ինչպես որ Ռոբերտ Քոչարյանը չհամարձակվեց)։

Այս ամենն ասում ենք՝ ընդամենը ցույց տալու համար, որ իրականում 2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում առանձնապես ոչինչ չի փոխվել։ Ավելին՝ մարտի 1-ը շարունակվում է ամեն օր, որովհետեւ այսօր էլ Հայաստանը ղեկավարվում է ոչ թե քաղաքական իշխանությունների, այլ նույն անհասկանալի հիբրիդի կողմից։ Պարզապես մարտի մեկին այդ հիբրիդի «ստորաբաժանումները» ժողովրդի վրա էին հարձակվել, իսկ հիմա ամբողջ երկրի վրա են հարձակվել ու բզկտում են նույն մեթոդներով։ Արդյունքն էլ ոչ թե տասը զոհ է, այլ օրական 30 ընտանիք։ Պատկերացնո՞ւմ եք՝ 2008թ. մարտի 1-ից սկսած ամեն օր Հայաստանից օրական 30 ընտանիք է արտագաղթում։ Եվս 30 ընտանիք հայտնվում է աղքատության նվազագույն շեմից ներքեւ։ Ամեն օր՝ 2008թ. մարտի 1-ից սկսած։

Հնարավո՞ր է արդյոք կանխել այս ամենը։ Տեսականորեն երեւի հնարավոր է, որովհետեւ դեռ բոլորը չէ, որ համակերպվել են այս վիճակի հետ։ Պարզապես՝ գնալով խնդրի լուծումը բարդանում է։ Հատկապես՝ քաղաքակիրթ լուծումը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031