Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանվել Սարիբեկյան. «Չի կարելի գումար ներդնել այնպիսի ֆիլմի արտադրության համար, որը հետագայում սպառում չի ունենալու». «Իրատես de facto»

Մարտ 01,2016 12:47

«Ման Փիքչերս ստուդիոյի» նկարահանած «Փրկության քարտեզ» ֆիլմը ցուցադրվել է Ավստրիայում, Իրանում, Դանիայում, Շվեդիայում,

Ֆինլանդիայում։ Ցուցադրություններ են նախատեսվում նաև. այլ երկրներում։ Հայաստանյան պրեմիերան կայացել է 2015-ի ապրիլին։ Ընթացիկ տարվա ապրիլին դարձյալ ներկայացվելու է հայաստանյան կինոթատրոններում։ «Փրկության քարտեզին» բարձր գնահատականներ են տվել հայ և. օտարազգի պատմաբաններ, դիվանագետներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ։

«Փրկության քարտեզի» ուղին, կարծես, այսքանով սահմանափակվում է՝ բախվելով պետական կառույցների անտարբերության պատին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նկարահանվում ֆիլմ ցեղասպանության մասին, եթե այն, ներսի ու դրսի հանդիսատեսին հասնելու փոխարեն, պետք է շատ այլ ֆիլմերի պես հայտնվի դարակներում։ Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Ման Փիքչերս ստուդիոյի» հիմնադիր տնօրեն, պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի հետ։

– Ի՞նչ միտք ունի ֆիլմ նկարահանել, եթե այն պետք է մնա դարակներում։

– Ես անընդհատ բարձրաձայնում եմ այդ խնդիրը, որ չի կարելի գումար ներդնել այնպիսի ֆիլմի արտադրության համար, որը հետագայում սպառում չի ունենալու։ Մեզ մոտ պետական ֆինանսավորմամբ նկարվում են ֆիլմեր, որոնք հիմնականում առաջնախաղ են ունենում, աննշան արդյունքներով մի քանի փառատոնի են մասնակցում, բայց, մրցունակ չլինելու պատճառով, պահանջարկ չեն ունենում։ Յուրաքանչյուր ֆիլմի արտադրությունը նպատակային պետք է լինի, նախապես պետք է հստակեցնել ում է ուղղված, ինչ խնդիր է լուծում։ Մեկ-երկու ձախողումներ կարող են լինել, բայց եթե պարբերաբար է, նշանակում է, որ կինոարտադրողը, մեղմ ասած, անհեռատես է։

– Այսինքն, ֆիլմերը դարակներում են մնում որակյալ չլինելո՞ւ պատճառով։

– Պետք է հասկանալ, որ 20-30 տոկոս պետական աջակցությունը չի կարող նպաստել որակյալ ֆիլմերի ստեղծմանը։ Բացի այդ, մեր երկրում ձևավորված չէ կինոշուկա հասկացությունը, վերջերս են սկսել բացվել մեկ-երկու կինոթատրոններ։ Չկա կինովարձույթ։ Ուրեմն գոնե պիտի նկարահանես ֆիլմ, որ մրցունակ լինի դրսի շուկայում։ Որովհետև, եթե պրոդյուսերը բյուջեի 50-80 տոկոսը ձեռք է բերում այլ աղբյուրներից, բնական է, որ ներդրողների առաջ պարտավորություն է ունենալու։ Ֆիլմից եկամուտ ակնկալելն այս դեպքում պարտադիր պայման է։ Այսպիսով, արմատական բարեփոխումներ են պետք կինոոլորտում, հակառակ դեպքում անընդհատ կորուստներ ենք ունենալու՝ նյութական, բարոյական և մարդկային ռեսուրսների առումով։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031