Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ադրբեջանի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է։ Այս մասին Բաքվում հաղորդել է Մոգերինին՝ ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում։
Մոգերինիի խոսքերով. «ԵԱՀԿ Մինսկի խումբը այն ձևաչափն է, որի հետ համաձայն են բոլոր կողմերը և որին աջակցում է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ Կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է հրաժարվեն ռազմական հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք կարող են վնասել խաղարարար գործընթացին»:
Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ իր հերթին նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Եվրամիության հետ ռազմավարական համագործակցության համաձայնեցման արագ ստորագրմամբ։
Տեղեկացնենք, որ մարտի 1-ին նախատեսվում է Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան։