Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա վերջին կլինի «Մարտի 1»-ի գործով Եվրոպական դատարանի վճիռը. «Հայկական ժամանակ»

Մարտ 01,2016 12:02

Զրուցել ենք զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ, որն արդեն 3 տարի է, գտնվում է Բելգիայում:

– Եվրոպական դատարանից նորություն կա՞։

– Իշխանությունները 2 ամիս ժամանակ էին խնդրել ԵԴ-ից՝ հարցումներին պատասխանելու համար։ Այդ 2 ամիսը իմ իմանալով մարտի 1-ին լրանում է։ Գիտեմ, որ կոմունիկացիաների լրացումից հետո իրենք պետք է որոշում կայացնեն։ Որոշման կայացումն էլ մի քանի ամիս կտեւի։ Կարծում եմ, որ այս տարվա վերջին կլինի Եվրոպական դատարանի վճիռը։

– Նոր նշանակվելուց հետո՝ 2014-ի նոյեմբերի 21-ին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել էր Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։ Հանդիպման ժամանակ՝ զոհերի հարազատների ներկայությամբ նա ցուցում էր տվել իր աշխատակիցներին, որպեսզի Մարտի 1-ի տասը զոհերի գործերը քննվեն աոանձին վարույթներով։ Մեկ այլ հանդիպման ժամանակ էլ Կոստանյանը ասել էր, որ տղամարդու խոսք է տալիս՝ այս գործով սայլը տեղից կշարժվի։ Ձեր ամուսինը, որ Հայաստանում է, կանչվե՞լ է հարցաքննության, ինչ-որ պրոցես ընթանո՞ւմ է:

– Ոչ։ Նախ հենց սկզբից Գեւորգ Կոստանյանից մենք ոչ մի սպասելիք չունեինք, որովհետեւ այսօրվա իշխանության նշանակած պաշտոնյաներից որեւէ մեկից սպասելիք չունենք։

Երկրորդ, չնայած ամուսինս Հայաստանում էր, բայց հանդիպման չգնաց, որովհետեւ մենք գիտեինք, որ դա ձեւական ինչ-որ մի բան է։ Գործերը առանձնացնելուց հետո որեւէ տեղաշարժ չի եղել, իրական հարցաքննություն չի եղել, որ մտածենք՝ ինչ-որ բան է փոխվել։ ՛Ուղղակի դա իրենց հերթական քայլն էր եվրոպացիներին ինչ-որ մի բան ցույց տալու համար, ժողովրդին ցույց տալու համար, որ ուզում է ինչ-որ մի գործ անել։ Չեմ ուզում կոպիտ բառեր ասել, բայց Հանրապետականներից ու իրենց դրածո պաշտոնյաներից ընդհանրապես ոչ մի սպասելիք չունեմ, նրանց խոսքը ծայրից ծայր սուտ է։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031