Դեռեւս 2009 թվականի հուլիսի 9-ին փաստահավաք խումբը զեկույց հրապարակեց, ըստ որի՝ «չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի օգտագործման արդյունքում զոհվել էին քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը եւ Տիգրան Խաչատրյանը, իսկ, ահա, Արթուր Մուրադյանը, Խաչիկ Դավթյանը եւ Հովհաննես Ասատրյանը ստացել են մարմնական վնասվածքներ։
Նույն զեկույցի համաձայն՝ «չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակ փամփուշտները ԿՍ-23 տեսակի կարաբինից կրակել էին թիվ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը՝ 8 հատ, եւ Վարդան Սահակյանը՝ 9 հատ, ինչպես նաեւ ՀՀ ՈՍ ոստիկանության զորքերի ՀՆՋ ենթասպաներ Լեւոն Հակոբյանը՝ 20 հատ, եւ Ավետիք Աթաբեկյանը՝ 19 հատ։ Ընդհանուր առմամբ օգտագործվել է 56 հատ «չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոց։
Այսպիսով, առնվազն 3 զոհերի ուղղությամբ կրակած անձանց անունները հայտնի են, խոսքը վերաբերում է կոնկրետ «չերյոմուխա-7» հատուկ միջոց գազանռնակային գնդակի հետեւանքով մահացածներին։ Եվ իրավապահներն ընդամենը պետք է գնային հետքերով եւ համապատասխան մարդկանց մեղադրանք առաջադրեին, սակայն մինչ օրս քայլ չի արվել:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում