Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր դերասան Գոռ Վարդանյանին դատարան բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Դերասանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ : Նա այսօր դատական նիստին չէր ներկայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ