Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է VTB-Air Miles MasterCard® քարտը

Մարտ 01,2016 11:39

ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել  է VTB-Air Miles MasterCard® քարտը՝ շուկայում առաջին քարտը, որը  հնարավորություն է ընձեռում կուտակել մղոններ և փոխանակել դրանք ավիատոմսերի կամ այլ ծառայությունների հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի և Eqvilibria Club ընկերության հետ համատեղ թողարկել է ՀՀ շուկայում աննախադեպ քոբրենադային VTB-Air Miles MasterCard® քարտը՝ զանգվածային սեգմենտի համար-առաջին անգամ ստեղծվել է քարտ որի միջոցով կարելի է կուտակել բոնուսային մղոններ գնումների դիմաց: Վճարելով VTB-Air Miles MasterCard քարտով Հայաստանում, արտասահմանում, ինչպես նաև համացանցում ցանկացած գնման դիմաց Դուք ինքնաբերաբար կուտակում եք բոնուսային մղոններ՝ հետագայում դրանք անվճար ավիատոմսերի և/կամ https://www.eqvilibriaclub.ru  կայքում հասանելի այլ ծառայությունների (ռեստորաններում սեղանների պատվեր, հյուրանոցների ամրագրում, ավտոմեքենաների վարձակալություն և այլն) հետ փոխանակման հնարավորությամբ: Անկանխիկ եղանակով ծախսած յուրաքանչյուր 500 ՀՀ դրամի/1 ԱՄՆ դոլարի/1 Եվրոյի/60 ռուբլու դիմաց Դուք կուտակում եք 2-ից 10 բոնուսային մղոն: Մղոնների կուտակման համակարգի հետ ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://www.vtb.am/retail/PaymentCards/vtb-airmails-service/index.php:

VTB-Air Miles MasterCard քարտի տրամադրման պայմաններն ու սակագները.

  • Քարտի տարեկան սպասարկման վճար՝ 5,900 ՀՀ դրամ
  • VTB-Air Miles ծառայությունների ակտիվացման տարեկան միջնորդավճար (ներառյալ ԱԱՀ)՝ 12,900 ՀՀ դրամ

Մղոնների կուտակման գործընթացը վերահսկելու, ցանկացած պահի մնացորդի դիտման և հետագայում մղոնների ավիատոմսերի և/կամ այլ ծառայությունների հետ փոխանակելու համար անհրաժեշտ է քարտի ձեռքբերման պահից գրանցվել https://www.eqvilibriaclub.ru կայքում և բացել «Անձնական գրասենյակ»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն – Տնօրինաթյան նախագահ Յու. Գուսև. «Մենք մեր ռազմավարական գործընկեր MasterCard-ի և Eqvilibria Club ընկերության հետ համատեղ ուրախ ենք ներկայացնել Հայաստանի շուկայում բոլորովին նոր պրոդուկտ՝ VTB-Air Miles MasterCard քարտը, որը միացված է բոնուսային մղոնների կուտակման համակարգին: Ամբողջ աշխարհում նման ծառայությունը մեծ պահանջարկ ունի, և համոզված ենք, VTB-Air Miles MasterCard քարտը կհետաքրքրի նաև մեր հաճախորդներին: Բոնուսային մղոնների կուտակման համակարգը հնարավորություն կընձեռի մեր հաճախորդներին, կատարելով առօրյա անկանխիկ գնումներ VTB-Air Miles MasterCard քարտով, ինքնաբերաբար  կուտակել մղոններ և փոխանակել դրանք գրեթե բոլոր ավիաընկերությունների ցանկացած ուղղությամբ  անվճար ավիատոմսերի հետ »:

«Ամենատարբեր շուկաներում  MasterCard-ի հավելյալ խրախուսական ծրագրերով պրոդուկտները ունեն մեծ ճանաչում և երկար ժամանակ է ինչ պահանջված են մնում: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի շուկայում հայտնվել է նոր՝ VTB-Air Miles MasterCard քարտը, որը հատուկ մշակված է այն հաճախորդների համար, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ, հաճախակի ճանապարհորդում են և կատարում են գնումներ, – նշում է Հայաստանում, Բելարուսում և Ղազախստանում MasterCard-ի գլխավոր տնօրեն Նինա Վիլլեմսը: – Եվ ինչ հեռավոր ճանապարհորդություն էլ դուք ընտրեք, MasterCard քարտերով վճարումների հարմարավետությունն ու անվտանգությունը կպարգևի ձեզ հուսալիության զգացում»:

Արթուր Աթաբեկյան, Eqvilibria International նախագահ. «Eqvilibria Club ծրագիրը հնարավորություն է ընձեռում VTB-Air Miles MasterCard քարտապաններին կուտակել երկակի մղոններ յուրաքանչյուր  վճարված 500 ՀՀ դրամի կամ 1 ԱՄՆ դոլլարի դիմաց: Մղոնները կարելի է ծախսել գրեթե բոլոր հայտնի ավիաընկերությունների տոմսերի վրա, ներառյալ հարկերն ու վճարները: Զբոսաշրջության ոլորտում ավելի քան 700 հազար ծառայություններ մատուցող ընկերությունների հաճախորդների աջակցությունը հասանելի է հայերեն լեզվով: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի շուկայում life-style  մենեջմենթի ոլորտում հայտնվել են առաջատար տեխնոլոգիաներ և կաջակցենք դրանց ներկայությանը և մշտական զարգացմանը տվյալ տարածաշրջանում»:

VTB-Air Miles MasterCard քարտի սպասարկման պայմանների և սակագների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն Դուք կարող եք ստանալ, դիմելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի www.vtb.am  պաշտոնական կայք կամ ցանկացած մասնաճյուղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031