Փետրվարի 29-ին Մոսկվայի հյուսիս-արևմտյան թաղամասերի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 3-4 տարեկան երեխայի գլխատված մարմին։ Սպանության մասին մանրամասներ է հաղորդում ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Առանձնակի դաժանությամբ այս սպանությունը իրագործելու կասկածով մեղադրանք է առաջադրվել նույն տանը աշխատող դայակին։
Նախնական տվյալներով մանկահասակ երեխայի սպանություն մեջ կասկածվող խնամակալը ծնվել է 1977թ.՝ Միջին Ասիայի հանրապետություններից մեկում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխայի խնամակալը սպասել է մինչև ծնողները իրենց մեծ երեխայի հետ լքեն բնակարանը, իրագործել է սպանությունը, հրդեհել տունը և վերցնելով մանկահասակ երեխայի անդամահատված գլուխը, դուրս եկել բնակարանից։
Կարդացեք նաև
Հանցագործությունը կատարած կինը հայտնաբերվել է Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում։
Երեխայի խնամակալի հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2 մասով։
https://www.youtube.com/watch?v=3AUu2UrWSMo