Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան շուտ ասպարեզից հեռանան Մարտի 1-ի կրակը թեժ պահողներն ու այն մարել ցանկացողները. «Հրապարակ»

Մարտ 01,2016 11:01

Հայտնի խոսք կա, որ ժամանակն է բուժում վերքերը։ Մենք պետք է ժամանակին տանք այդ հնարավորությունը։ Ավելի քան վստահ ենք, որ ինչքան շուտ ասպարեզից հեռանան Մարտի 1-ի կրակը թեժ պահողներն ու այն մարել ցանկացողները, այնքան ավելի լավ թե զոհերի հիշատակի համար, թե ընդդիմության, թե իշխանությունների եւ թե մեր ողջ ժողովրդի համար, որն այսօր Մարտի 1-ի բեռն ուսած՝ լռված է մնացել իր անցնելիք ճանապարհի սկզբին։

Խոսքը սերնդափոխության մասին է։ Ընդդիմությունում ոչ մեկին թող չթվա, թե իրենք մեկ օրով սիրելի են դառնում հանրությանը, երբ մարտի 1-ին ցույց ու միտինգ են անում։ Իշխանությունում թող ոչ մեկին չթվա, որ եթե մի քիչ ավելի խոհուն արտահայտություն տա դեմքին, այնքան հավաստի կլինի իր «ցավակցական» խոսքը։ Ոչ մեկին եւ ոչ էլ մյուսին հավատացող չկա այլեւս, որովհետեւ երկու կողմից էլ Մարտի 1-ի պատասխանատվությունն իրենց վրայից լվալու փորձեր են դրանք եւ ուրիշ ոչինչ։

Նրանցից նաեւ խոստովանություն սպասող չկա։ Մինչեւ տեղի չունենա այն սերնդափոխությունը, որի արդյունքում միայն կձեւավորվի քաղաքացիական հասարակության համար հիմք հանդիսացող իսկական քաղաքական դաշտ, ոչինչ էլ չի բացահայտվի։

Հաճախ ենք խոսում այն մասին, որ պետք է դասեր քաղել Մարտի 1-ից, որպեսզի այն չկրկնվի։ Սա իդիոտիզմ է, եթե չենք ընդունում, որ քաղաքական դաշտում այսօր նույն խաղացողներն են՝ գրեթե նույն դասավորությամբ, գրեթե նույն թշնամանքով տրամադրված միմյանց դեմ։ Այս իրավիճակը պետք է փոխվի, որպեսզի Մարտի 1 այլեւս չլինի։ Իսկ փոխել այդ իրավիճակը՝ կարող են միայն կամք ունեցողները։ Այո, նաեւ հեռանալու կամք ունեցողները։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031