Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ խոսքը, որ ավելորդ չի լինի այսօր. «Ժամանակ»

Մարտ 01,2016 10:27

Այսօր լրանում է Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ Մարտի 1-ի ոճրագործության 8-րդ տարելիցը: 2008 թվականի Մարտի 1-ին Երևանի կենտրոնում բռնության գործադրմամբ կասեցվեց հետընտրական տասնօրյա խաղաղ ցույցերի ընթացքը, որի մասնակիցները վիճարկում էին փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներն ու հայտարարում դրանց անօրինականության մասին՝ մատնանշելով բազմաթիվ կեղծիքներն ու բռնությունները քվեարկության ընթացքում:

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունն իր շարունակությունն ունեցավ Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում, ինչի արդյունքում գիշերն արդեն եղավ տասը զոհ: Առ այսօր այդ տասը մարդկանց սպանության համար պատասխանատվության չի ենթարկվել և ոչ մի մարդ՝ իրականացնող և հրաման տվող ոչ մի անձ:

Մարտի 1-ի, դրան նախորդած ու հաջորդած օրերի մասին անցնող ութը տարում ասվել ու գրվել է գրեթե ամեն ինչ, այնքան և այնպես, որ թերևս անհնար է այդ կապակցությամբ ավելացնել որևէ նոր բան: Առավել ևս, որ իրադարձությունների վաղեմությունն էլ այնքան չէ, որ հանրությունը որևէ բան մատնած լինի մոռացության: Ինչպես ասվում է՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել: Եվ այս առումով միակ նորությունը, որ կարող է իմաստավորել Մարտի 1-ի ողբերգության մասին որևէ գնահատական կամ մեկնաբանություն, կարող է լինել ոճրագործության բացահայտմանն ուղղված գործնական քայլը կամ ուղղակի բացահայտումը: Սակայն, միաժամանակ, ակնհայտ է, որ այս պահին դրա նախադրյալները, իհարկե, չկան:
Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031