Լրահոս
Օրվա լրահոսը

Արվել է հատուկ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ելույթ չունենա մարտի 1-ի հավաքին. «Հրապարակ»

Մարտ 01,2016 10:21

Փորձեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից տեղեկանալ՝ արդեն որոշում կա, մասնակցելու են հանրահավաքին, միաժամանակ տեղեկացանք, որ ի սկզբանե կազմակերպիչները ելույթների մասով այլ ծրագիր են ունեցել։

Հարցերին պատասխանեց կուսակցության վարչության անդամ, ՔՊ խոսնակ Ալեն Սիմոնյանը. «Ներկա ենք գտնվելու՝ չենք մասնակցելու։ Ելույթ մեր կողմից չի լինելու, մեկնաբանությունները թող կազմակերպիչները տան, թե ինչու ելույթ չի լինելու։ Մենք համաձայն ենք եղել առաջնային առաջարկին՝ ելույթ ունենալ, այդ որոշումը կազմակերպիչները փոխել են։ Մենք դրանից հետո պնդել ենք, որ, այնուամենայնիվ, ցանկանում ենք ելույթ ունենալ, իրենք մերժել են։ Դա արվել է մեզ առաջարկելուց հետո, ես անձամբ տեղ ունեմ մտածելու, որ դա արվել է հատուկ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ելույթ չունենա։ Դա իմ անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ դա եղել է ՀԱԿ-ի հետ քննարկումներից հետո կայացված որոշում, որպեսզի որեւիցե մեկը չնեղանա, այսպես ասած՝ միեւնույն ժամանակ հնարավոր լինի սահմանափակել։ Ես հիմքեր ունեմ այդպես մտածելու»:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031