Հայ ազգային կոնգրեսի պատասխանատուների կողմից «Մարտի 1-ը» հիշատակի օր անվանելն այնքան էլ տեղին չէ: Այսօր այսպիսի կարծիք հնչեց «Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմի եւ «Անկախ լրագրողների ցանց»-ի (Epress.am) կազմակերպած քննարկման ժամանակ: Միջոցառման թեման էր՝ ի՞նչ տեղի ունեցավ 8 տարի առաջ մարտի 1-ին, ի՞նչ տեղի չունեցավ եւ ի՞նչ կարող էր տեղի ունենալ, արդյոք կկրկնվի նոր «Մարտի 1»:
Ի պատասխան, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանն ասաց, որ «Մարտի մեկ ասելով հասկանում ենք, որ եղան զոհեր, որոնց հիշատակը պետք է սգալ»:
Նրա համոզմամբ, ութ տարի առաջ մարտի 1-ին եղավ ռազմական հեղաշրջում, այսինքն՝ հակառակ ՀՀ Սահմանադրության պահանջին, որով արգելվում է բանակը հանել ժողովրդի դեմ, իշխանությունները «ժողովրդին ջարդելով եկան իշխանության»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանի համար մարտի մեկը պետության հիմքում դրված ական է. «Մարտի մեկին խաղաղ ժողովուրդը նստած էին եւ պետությունը զենք հանեց ժողովրդի վրա»: Տիկին Պետրոսյանը, սակայն մարտի մեկին խանութների վրա հարձակվելն ու ջարդուփշուր անելը նորմալ չի համարում, քանի որ այդ խանութների տերերը գործարարներ են եւ ժողովրդի մի մասնիկը:
Մարինե Պետրոսյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի համոզմամբ, «Մարտի 1-ը» եղավ այն պատճառով, որ ոտքի ելած ուժերի շարժումն ուներ լիբերալ գաղափարներ. «Կար իդեալիզմ, որի մեջ մարդու իրավունքների գաղափարախոսության մասին էր, այս պահին այդպիսի ուժ, ցավոք, չկա: Մարտի մեկը սպանեց լիբերալ ուժին:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը որոշեցին ընդունել լիբերալ խաղի կանոնները, խոսում էին մարդու իրավունքների, քաղբանտարկյալների մասին, մարտի մեկը միայն իշխանափոխություն չէր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ