Աշնանը Երևանում կանցկացվի հայ-իրականական համաժողով: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի առանձնազրույցի ժամանակ:
Միջոցառումը նվիրված կլինի արդի բժշկագիտության ձեռքբերումներին: Տեսական և գործնական մասերից կազմված համաժողովի շրջանակում իրենց մասնագիտական հմտությունները կներկայացնեն նաև երկու երկրի նախարարները:
Արմեն Մուրադյանը կկատարի ուրոլոգիական, իսկ Հասան Հաշեմին` ակնային վիրահատություն, յուրաքանչյուրն` ըստ իր մասնագիտության:
Համաձայն նախնական պայմանավորվածության միջոցառումը կլինի շարունակական: Հաջորդ համաժողովը կանցկացվի Թեհրանում:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն