Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք ունեցել են դաժան մանկություն». Սաքունցը՝ Խոսրով Հարությունյանին

Փետրվար 29,2016 20:27

«Մենք պետք է արձանագրենք, որ մեր ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք ունեցել են դաժան մանկություն, երբ նրանց դաստիարակչության մեթոդ են կիրառել ականջը կտրելու, աչքերը հանելու եւ նման արտահայտությունները»,- փետրվարի 29-ին մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպես մեկնաբանեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը՝ կարճելու իրենց դիմումը Շուշան Պետրոսյանի «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտության հետ կապված:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողներին պատմում էր, որ իրեն էլ մեծերը փոքր ժամանակ քիչ չեն ասել՝ «լակո՛տ, ականջներդ կկտրեմ»:

Խոսրով Հարությունյանը վստահեցնում էր, որ Շուշան Պետրոսյանն ընդամենը խրատել է ֆեյսբուքյան օգտատիրոջը, մեր լեզվամտածողության մեջ այդպիսի դարձվածք կա:

Արթուր Սաքունցը պատասխանեց. «Հայկական բանահյուսությանը, եթե հղում են կատարում, այն շատ լայն է եւ ունի հարուստ բառապաշար: Միայն կարող ենք երեւակայել, թե էլ ինչ բառեր կարող են օգտագործել պատգամավորները, որովհետեւ բանահյուսության մեջ մտնում է ե՛ւ կենցաղային լեզուն, ե՛ւ բարբառային լեզուն, ե՛ւ ամենաշատ «քաղցր» արտահայտությունները: Եթե իրենք ընդունում են դա որպես նորմային բառապաշար պատգամավորի՝ դա արդեն իրենց դաստիարակության խնդիրն է»:

Ըստ պարոն Սաքունցի, այս որոշմամբ երեւում է, թե ինչպիսին է ԱԺ պատգամավորի վարքագիծը. «ԱԺ էթիկայի հանձնաժողովը  հաստատում է այն բարքերը, որ գոյություն ունեն ԱԺ-ում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29