Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդը» պաշտպանում է ՀԱԿ-ի 4 կետերը` ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ

Փետրվար 29,2016 20:10

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից օրերս ստացել է ընտրական նոր օրենսգրքի հետ կապված վերջիններիս կողմից առաջարկվող 4 սկզբունքային կետերը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկել է ՀԱԿԿ առաջարկները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց վերաբերյալ կուսակցությունը հրապարակայնորեն բազմիցս բարձրաձայնել է, ուստի հայտարարում ենք, որ պաշտպանում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջ քաշած 4 կետերը:

Ավելին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկում է մի շարք լրացուցիչ սկզբունքային դրույթներ, որոնք անհրաժեշտ են հնարավորինս կատարյալ ընտրական օրենսգիրք ունենալու  համար:

Ստորև ներկայացվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջարկությունները.

  1. Տեղից տեղ քվեարկության արգելում «քվեարկություն ըստ հաշվառման վայրերի» :
  2. Ընտրական արդյունքների ամփոփում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «մարզային ընտրական հանձնաժողովներ»:
  3. Քվեարկության մասնակիցների թվի հրապարակում, ժամը 20:30-ին՝ ըստ ընտրատարածքների և 21:30-ին՝ ըստ տեղամասերի:
  4. Քվեարկության օրվանից 10 օր առաջ վերջնական ցուցակները փակցվում են ընտրատեղամասերում և փոփոխման ենթակա չեն:
  5. Մինչ քվեաթերթիկները տրամադրելը տեղի է ունենում ընտրողի անձի նույնականացում՝ մատնահետքով և լուսանկարով:
  6. Մասնակիցների թվի ավտոմատ հաշվարկում «ծրարը քվեատուփ գցելուց» օնլայն դիտարկման եղանակով:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29