Փետրվարի 24-26-ը կայացավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Բեռլին:
Փետրվարի 25-ին նա մասնակցեց Բոխումի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի և Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին:
Բոխումի համալսարանի սփյուռքի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի տնօրեն Մ.Դաբաղի և Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Վ.Ֆոսի ողջույնի խոսքերից հետո Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ ծավալուն ելույթով:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպումներ ունեցան ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի և ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ նշվեց երկու երկրների խորհրդարանականների միջև կապերն ամրացնելու և փոխադարձ այցելություններն ինտենսիվացնելու կարևորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ