Փետրվարի 28-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Աջարիայի հայ համայնքի, ինչպես նաև Ա.Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի համատեղ ջանքերով:
Սուրբ պատարագից հետո աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի և հոգևորական դասի կողմից անցկացվեց սումգայիթյան ջարդերի հարյուրավոր զոհերի ոգեկոչման կարգ, որին հաջորդեց եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցած պսակի զետեղման արարողությունը: Այնուհետ Ա.Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ սումգայիթյան ողբերգությանը նվիրված սեմինար, որը կազմակերպվել էր կիրակնօրյա դպրոցի և Կենտրոնին կից գեղագիտական խմբակի ջանքերով:
Իր հովվապետական խոսքում Տեր Արարատը անդրադարձավ սումգայիթյան ոճրագործությանը, նրա հետևանքների և զոհերի հիշատակը միշտ վառ պահելու անհրաժեշտությանը:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ սումգայիթյան ողբերգական իրադարձություններին, խոսեց հարևան Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականության մասին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ